Մեյ Լան Ֆանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյ Լան Ֆանի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Չինաստան
ՏեղագրությունShichahai Subdistrict?
Հիմնադրվել է1986
Կայքmeilanfang.com.cn
Քարտեզ
Քարտեզ

Մեյ Լան Ֆանի տուն-թանգարան (չինարեն ավանդ. 梅蘭芳紀念館, հեշտ. 梅兰芳纪念馆 , պինին: Méi Lánfāng Niàn Guǎn), բացվել է 1986 թվականի նոյեմբերի 27-ին Պեկինում։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է Պեկինի Հուգոսիձե փողոցի տուն 9 հասցեում, որտեղ Մեյ Լան Ֆանն ապրել է իր կյանքի վերջին 10 տարիները։ Տունն ինքը տիպիկ է ներկայացնում Պեկինի ճարտարապետական համալիրի համար քառակուսի ներքնագավիթի հետ միասին։ Բակի մակերեսը կազմում է 1000 մ2։

Թանգարանի հիմնադրումից հետո այստեղ հանձնել են բազմաթիվ իրեր և գրական նյութեր, որը Մեյ Լան Ֆանի ընտանիքը նվիրել էր պետությանը 1962 թվականին։

Թանգարանում այժմ գործում է չորս ցուցասրահ[1]։

Մակագրությունը թանգարանի ցուցանակների համար կատարել է Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի հինգերորդ գլխավոր քարտուղար` Դեն Սյաոպինը[2]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Պեկինի, Սիչեն շրջանի, Հուգոսիձե փողոցի, տուն 9 հասցեում։

Հեռախոսահամար` +86 (10) 83223598:

Աշխատանքային ժամեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաց է յուրաքանչյուր օր 9-ից մինչև 16-ը, բացի երկուշաբթի օրվանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Լան Ֆանի տուն-թանգարան» հոդվածին։