Մեյսենյան գրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեյսենյան գրոշ

Մեյսենյան գրոշ (գերմ.՝ Meißner Groschen) — 14-15 դարերի արծաթե մետաղադրամ, որը սկսել են հատել 1338 թվականին Մեյսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ II-ի ժամանակ պրահյան գրոշի նմանությամբ։[1]

Ծագումը և շրջանառության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե 888 հարգի արծաթե մեկ պրահյան մարկից (253,14 գրամ) թողարկում էին 66 մեյսենյան գրոշ՝ 3,797 գրամ քաշով, և 3,375 գրամ մաքուր արծաթի պարունակությամբ։ Ազնիվ մետաղի պարունակությունը այդ մետաղադրամի հատման ամբողջ ժամանակահատվածում նվազում էր։ 1360 թվականին մեկ պրահյան մետաղադրամից թողարկում էին արդեն 70 մետաղադրամ՝ 2,788 գրամ մաքուր արծաթի պարունակությամբ, իսկ 1432 թվականին՝ 525 գրոշ 0,48 գրամ ազնիվ մետաղի պարունակությամբ։[1]

Մեյսենյան գրոշները մի կողմի վրա ունեին ձախ նայող, հետևի ոտքերի վրա կանգնած առյուծի պատկեր, ինչպես նաև շրջանաձև գրություն՝ «լատ.՝ GROSSUS MARCHIONIS MISNENSIS» (Մեյսենյան մարկի գրոշ). Մյուս երեսին տեղադրված էր շուշանաձև խաչ՝ շրջանակված չորս աղեղներով, դրամահատարանի տիրոջ կարճ անունը և տիտղոսը «լատ.՝ DEI GRATIA THURINGIAE LANDGRAVII» («Աստծո ողորմածությամբ Թյուրինգիայի լանդգրաֆ»)[1]. Խաչի գծերի արանքում գտնվում են C R V X տառերը, որոնք խորհրդանշում են «Crux» — խաչ լատիներեն բառը[2]. 1457 թվականից մետաղադրամների վրա հայտնվում է դրանց հատման տարեթիվը։[1].

Ավելի քան 100 տարվա ընթացքում մեյսենյան գրոշները հատվել են բացառապես Ֆրայբերգում։[3] Մինչև 1483 թվականը քաղաքի դրամահատարանում թողարկվել է ավելի քան 70 տոննա մաքուր արծաթ։[4] Մեյսենյան գրոշները տարածվել են Սաքսոնիայի սահմաններից շատ հեռու բազմաթիվ գերմանական պետություններում։[2]

Մեյսենյան գրոշի տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիլդգրոշեն

Մեյսենյան գրոշների տարատեսակների ընդհանուր քանակությունը մի քանի հազար է։[1] Սկզբնապես մեյսենյան գրոշները իրենցից ներկայացնում էին արծաթե մետաղադրամներ, որոնք հատվում էին Մեյսենում։ 1422 թվականին Սաքսեն-Վիտենբերգ հերցոգությունում Ալբրեխտ III-ի մահով կտրվեց Ասկանիաների դինաստիան։ Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր Սիգիզմունդը Մեյսենի մարկգրաֆ Ֆրիդրիխին օգնության դիմաց որպես երախտագիտություն, 1423 թվականին նրան հանձնեց ինչպես Սաքսեն-Վիտենբերգ թափուր հերցոգությունը, այնպես էլ Սաքսոնիայի կուրֆյուրստի տիտղոսը[5]։ Այդպիսով, այն մետաղադրամները, որոնք շարունակում էին հատվել Ֆրայբերգի դրամահատարանում, դարձան արդեն ոչ թե մեյսենյան, այլ սաքսոնյան գրոշներ։ Միևնույն ժամանակ, գրականության մեջ դրանք շարունակում են նշվել հենց որպես մեյսենյան գրոշներ[6][7][8]։ Այլ աղբյուրներում դրանք անվանվում են սաքսոնյան գրոշեններ։[2]

Առաջին ամբողջաքաշ մետաղադրամները ստացան լայն գրոշեններ անվանումը (գերմ.՝ Breiter Groschen). 1369 թվականից արծաթի պարունակությունը դրանց մեջ իջեցվեց։ Նոր մետաղադրամների դիմերեսին տեղադրվեց խաչ, որի պատճառով և դրանք ստացան «խաչակիր գրոշեն» անվանումը (գերմ.՝ Kreuzgroschen)[9][10]. Դրանց փոխարինեցին շիլդգրոշենները (գերմ.՝ Schildgroschen), որոնց տարբերակիչ գիծը Լանդսբերգների զինանշանի վահանն էր առյուծի թաթերում։ Շիլդգրոշենները պարունակում էին 1,543 գրամ մաքուր արծաթ։[11][12]

Շոկգրոշենները (գերմ.՝ Schockgroschen) ըստ էության հանդիսանում էին որևէ մի քաշային կամ դրամական միավորի 1/60 մասը, քանի որ «շոկ» նշանակում էր 60։ Մեյսենյան գրոշների հետագա քաշային բնութագրիչների նվազման հետևանքով շոկգրոշեն սկսեցին անվանել դրանցից նրանք, որոնք ըստ արժեքի հավասար էին Հռենոսյան գոլդգուլդենի 1/60 մասին, որը այդ ժամանակների ամենատարածված ոսկե մետաղադրամն էր։[13][14]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 СН, 1993, «Мейсенский грошен»
  2. 2,0 2,1 2,2 «Meißner Groschen» (գերմաներեն)։ www.reppa.de։ Վերցված է 2015-05-12 
  3. Hammer P. Probiervorschriften zur Garantie des Silberfeingehaltes sächsischer Denare, Groschen und Taler(գերմ.) // Berichte der Geologischen Bundesanstalt. —Wien, 1996. — S. 159—163. — ISSN 1017-8880.
  4. Arnold P., Quellmalz W. Jahrhunderte Bergbau und Münzwesen in Sachsen und Thüringen 1168-1872; Gemeinschaftsausstellung des Staatlichen Museums für Mineralogie und Geologie zu Dresden und des Münzkabinetts der Staatlichen Kunstsammlungen Dresden(գերմ.) // Blick ins Museum. — Staatliche Wissenschaftliche Museen Dresden, 1981. — № 26. — S. 1—30.
  5. «Фридрих I Воинственный»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  6. СН, 1993, «Швертгрошен»
  7. СН, 1993, «Юденкопфгрошен»
  8. СН, 1993, «Хорнгрошен»
  9. СН, 1993, «Крестовой грошен»
  10. «Lot 1643» (գերմաներեն)։ www.numisbids.com։ 2012-12-13։ Վերցված է 2015-06-20 
  11. СН, 1993, «Шильдгрошен»
  12. «Schildgroschen» (գերմաներեն)։ www.reppa.de։ Վերցված է 2015-06-20 
  13. «Schockgroschen» (գերմաներեն)։ www.reppa.de։ Վերցված է 2015-06-20 
  14. СН, 1993, «Шокгрошен»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]