Մեղուների համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղուների համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՄայիսի 20
Հաստատվածդեկտեմբերի 20, 2017[1]
Անվանված էմեղու
Կայքworldbeeday.org/en/(անգլ.), worldbeeday.org/si/(սլովեն.) և un.org/es/observances/bee-day(իսպ.)

Մեղուների համաշխարհային օր, համաշխարհային օր, որը նշվում է մայիսի 20-ին[2]՝ ի հիշատակ ականավոր մեղվաբույծներից մեկի՝ գործունեության այս տեսակի նորարար Անտոն Յանշայի ծննդյան օրվա։ Անտոն Յանշան համարվում է ժամանակակից մեղվաբուծության հիմնադիրներից մեկը։ Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել փոշոտման կարևորության վրա[3]։ Մեղուները և այլ փոշոտողները, ինչպես օրինակ, թիթեռները, չղջիկները և կոլիբրիներն ապահովում են շատ բույսերի, այդ թվում և` մի շարք սննդային մշակաբույսերի վերարտադրությունը։

Տոնի հիմնադրումը կոչված է ընդգծելու մեղվատու մեղուների նշանակությունը բույսերի, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի փոշոտման գործընթացում, այսինքն՝ դրանց դերը բուսաբուծության, այգեգործության, բանջարաբուծության և գյուղատնտեսության այլ ճյուղերի մեջ։

2018 Սլովենիայի Բրեզնիցա քաղաքում մեղուների օրվա նվիրված տոնակատարություն

2017 թվականի հոկտեմբերի 18-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան որոշել է մայիսի 20-ը հայտարարել Մեղուների համաշխարհային օր[4]։ Մայիսի 20-ի ընտրությունը կապված է Անտոն Յանշայի (1734-1773) ծննդյան օրվա հետ, որը 18-րդ դարում առաջինն է զբաղվել մեղվապահությամբ իր ծննդավայրում, Սլովենիայում։ Հենց այս երկիրն է առաջարկել նշել տոնը` ընդգծելով այս միջատի աշխատելու մեծ կարողությունը և միևնույն ժամանակ` շատ քիչ ուշադրություն պահանջելը։ Նշվում է մեղվի ունեցած բացառիկ դերը ինչպես փոշոտման, այնպես էլ` մեղր և մեղվապահական այլ մթերքների (մեղվակաթ, մեղրամոմ և ակնամոմ) արտադրության գործում։

2018 թվականին առաջին տոնակատարության համար Սլովենիայում թողարկվել է 2 եվրոյանոց անվանական հուշադրամ։

Մեղուների կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղուները, թիթեռները և այլ փոշոտողներն անմիջական ազդեցություն ունեն մեզ վրա։ Ուտելիքը, որ մենք ուտում ենք, օրինակ, միրգն ու բանջարեղենը, անմիջականորեն կախված են փոշոտումից։ Մեղուները, սակայն, միշտ վտանգված են մարդու գործունեության պատճառով։ Միջատները, պեսդիցիդները, հողի օգտագործման արդյունքում առաջացող փոփոխությունները կարող են նվազեցնել մեղուների սնունդը, որը նրանց հանդիպող վտանգներից մեկն է։ Այս և այլ շատ թեմաներ ընդգծվել են ՄԱԿ-ի կողմից։

Տոնի նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղուների համաշխարհային օրը նշելը նպատակ ունի.

  • Համաշխարհային քաղաքականության ուշադրությունը հրավիրել մեղուների պաշտպանության կարևորության վրա
  • Ընդգծել մեղուների և այլ փոշոտողների կարևորությունը
  • Դադարեցնել կենսաբազմազանության նվազեցումը և էկոհամակարգի դեգրադացումը և այսկերպ օժանդակել կայուն զարգացման նպատակին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://daccess-ods.un.org/tmp/1387008.57758522.html
  2. On Slovenia’s initiative, the UN proclaims May 20 as World Bee Day
  3. «World Bee Day». www.un.org.
  4. «On Slovenia's initiative, the UN proclaims May 20 as World Bee Day». RTVSLO.si.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր