Անտոն Յանշա
Անտոն Յանշա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1734 կամ 1734[1] |
Ծննդավայր | Breznica, Municipality of Žirovnica, Սլովենիա |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1773, 1774[1] կամ 1775 |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | մեղվաբույծ, միջատաբան, կենդանաբան և նկարիչ |
Anton Janša Վիքիպահեստում |
Անտոն Յանշա (Anton Janša, մայիսի 20, 1734 կամ 1734[1], Breznica, Municipality of Žirovnica, Սլովենիա - սեպտեմբերի 13, 1773, 1774[1] կամ 1775, Վիեննա, Հաբսբուրգի միապետություն), սլովենական ծագմամբ նկարիչ և մեղվաբույծ, կյանքի մեծ մասն անց է կացրել Վիենում, աշխատանքները գրել է գերմաներեն[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բրեզնից մունիցիպալիտետում, քրիստոնյա ընտանիքում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն 1734-ի մայիսի 20-ը ընդունված է համարել նրա ծննդյան օրը։ Փոքր տարիքում իր երկու եղբայրների հետ միասին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության հանդեպ։ Նրա եղբայրը՝ Լովրոն ավարտել է ուսումը ակադեմիայում և այնտեղ դարձել պրոֆեսոր։
Որպես փորագրիչ 1766 թվականին Անտոնն ավարտել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան[3]։
1769 թվականի նա սկսել է լիարժեք աշխատել որպես մեղվաբույծ, և մեկ տարի անց դարձել է ամբողջ ԱվստրիաՅԻ մեղվաբուծության առաջին նշանավոր ուսուցիչը։ Նա մեղուներ էր պահում կայսերական պարտեզներում։ Մեղվաբուծության մեջ մի շարք աշխատանքների հեղինակ է, որոնք ճանաչում են ստացել։
2018 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ մեղուների համաշխարհային օրը նշվում է Անտոն Յանշայի ծննդյան օրը՝ մայիսի 20-ին[4][5]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու գրքի հեղինակ է, որոնք լույս են տեսել գերմաներեն՝ 1771 և 1775 թվականներին, վերջինս լույս է տեսել նրա մահից հետո։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
- ↑ «Янша, Антон»
- ↑ «Поздравляем червенских пчеловодов: сегодня - Всемирный день пчёл»։ Раённы веснік (Червень) (ru-RU)։ 2020-05-20։ Վերցված է 2020-05-21
- ↑ «Всемирный день пчел, 20 мая» (ռուսերեն)։ www.un.org։ Վերցված է 2018-07-19
- ↑ ««Внимание пчелам!» - под таким лозунгом в ООН отмечают сегодня Всемирный день пчел»։ Новости ООН (ռուսերեն)։ 2020-05-20։ Վերցված է 2020-05-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոն Յանշա էջը Վիքիպահեստում |