Մեհման Հուսեյնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհման Հուսեյնով
ադրբ.՝ Mehman Hüseynov
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1989(1989-11-24) (34 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունլրագրող և իրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ

Մեհման Հուսեյնով (ադրբ.՝ Mehman Rafiq oğlu Hüseynov, նոյեմբերի 24, 1989(1989-11-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի տեսաբլոգեր, ֆոտոբլոգեր, լրագրող, քաղաքական ակտիվիստ, իրավապաշտպան և քաղբանտարկյալ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 24-ին Բաքվում։ Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը, ստանալով բակալավրի աստիճան։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերբակալվել է 2017 թվականի հունվարի 9-ի առավոտյան Բաքվում։ Մինչև այդ Հուսեյնովը համացանցում էր տեղադրել զանազան թանկարժեք անշարժ գույքի լուսանկարներ, որոնք, ըստ իրեն, պատկանում են պետական պաշտոնյաների[2]։ Հուսեյնովը պնդել է նաև, որ դրանից հետո իրեն ենթարկել են խոշտանգումների[3]։

Հուսեյնովը հանդիսանում է սոցիալական ցանցերում գործող Սանջաղ (ադրբ.՝ SANCAQ) հասարակական-քաղաքական հանդեսի խմբագիր։ Նա նաև գլխավորում է Institute for Reporters’ Freedom and Safety (IRFS) իրավապաշտպան կազմակերպությունը[4]։ Մինչև ձերբակալությունը սկսել էր «Կոռումպացված պաշտոնյաների որս» շարժումը, որի նպատակն էր պետական պաշտոնյաների կոռումպացված լինելու փաստերի հայթայթումը և ներկայացնումը[5]։

Ձերբակալության հաջորդ օրը Նասիմիի շրջանի դատարանի որոշմամբ տուգանվել է 200 մանաթի՝ «ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու համար»[5]։ Հետագայում իրեն այցելած արտասահմանցի բժիշկները հաստատել են, որ Հուսեյնովը ենթարկվել է խոշտանգումների։ 2017 թվականի մարտի 3-ին Սուրախանիի շրջանի դատարանի դատավճռով Հուսեյնովը «զրպարտության» հոդվածով դատապարտվել է երկու տարի ազատազրկման[5]։

Ձերբակալության հասարակական արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմությունը Բաքվում բազմամարդ ցույց է կազմակերպել՝ Մեհման Հուսեյնովին և այլ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Ցույցի ժամանակ իշխանությունը արգելափակել են համացանցային կապը, և ցուցարարները զրկված են սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակում իրականացնելու, ակցիայի մասին տեղեկություններ տարածելու հնարավորությունից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mehman Hüseynov kimdir?» (Կաղապար:Az)։ www.bbc.com։ 2019-01-07։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-09-ին։ Վերցված է 07-01-2019 
  2. «Rights Groups Demand Justice for journalist Mehman Huseynov Tortured in Azerbaijan PEN International»։ www.pen-international.org (en-US)։ Վերցված է 2017-03-17 
  3. «Rights Groups Demand Justice for journalist Mehman Huseynov Tortured in Azerbaijan | Reporters without borders»։ RSF (fr-FR)։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-17-ին։ Վերցված է 2017-03-17 
  4. http://europeanjournalists.org/wp-content/themes/efj/humans.txt (2017-01-11)։ «Azerbaijani journalist Mehman Huseynov detained overnight»։ European Federation of Journalists (en-US)։ Վերցված է 2017-03-17 
  5. 5,0 5,1 5,2 «Mehman Huseynov Sentenced»։ Frontline Defenders։ Frontline Defenders։ Վերցված է մարտի 17, 2017 
  6. Ադրբեջանական ընդդիմությունը բազմամարդ ցույց է անցկացնում Բաքվում