Մեհերրեմ Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհերրեմ Ալիև
ադրբ.՝ Məhərrəm Abış oğlu Əliyev
Ծնվել էհոկտեմբերի 20, 1951(1951-10-20) (72 տարեկան)
ԾննդավայրՄախտա, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան և ոստիկան
Պարգևներ և
մրցանակներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան «Փառքի» շքանշան Medal "For the Homeland" (Azerbaijan) 2nd degree "For Service to the Fatherland" order և 3rd degree "For Service to the Fatherland" order
 Maharram Aliyev Վիքիպահեստում

Մեհերրեմ Աբիշ օկլի Ալիև (ադրբ.՝ Məhərrəm Abış oğlu Əliyev, հոկտեմբերի 20, 1951(1951-10-20), Մախտա, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի գեներալ-գնդապետ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական-ԱՀ Նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետ (2019 – 2023)[1][2]։ Ներկայումս նա Բելառուսի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահարրամ Ալիևը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 20-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Մախթա գյուղում։ Նա 1973 թվականից ծառայել է ներքին գործերի մարմիններում։

1978 թվականին ավարտել է Մոսկվայի միջնակարգ հատուկ միլիցիայի դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է աշխատել քաղաքի ոստիկանության 131-րդ բաժանմունքում։ 1980-1992 թվականներին աշխատել է Բաքվի շրջանային ոստիկանության վարչությունների քրեական հետաքննության կառույցներում տարբեր պաշտոններում։

1985 թվականին ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Համամիութենական իրավաբանական ինստիտուտը։ Նա աշխատել է Բաքվի Նիզամիի, Սաբունչուի, Խաթայիի, Սաբայիլ շրջանների ոստիկանության բաժանմունքներում։

1993-2007 թվականներին եղել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետ։ 2007-2011 թվականներին նա աշխատել է որպես Տաջիկստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան։

Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

ԱՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 5-ի հրամանով նա նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2019 թվականի նոյեմբերին նա նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական-ԱՀ Նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Assistant to the President of the Republic of Azerbaijan - Head of the Military Affairs Department of the Presidential Administration of the Republic of Azerbaijan Maharram Aliyev
  2. Մեհերրեմ Ալիև
  3. «Распоряжение Президента Азербайджанской Республики О назначении М.А.Алиева чрезвычайным и полномочным послом Азербайджанской Республики в Республике Беларусь » Официальный сайт президента Азербайджанской Республики». president.az (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 9-ին.