Մեկ օր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Մեկ օր
One day
One Day (movie 2011).jpg
«Բաց մի թող սերդ»
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր Մելոդրամա,
դրամա
Թվական 2011
Պրեմիերա 19 օգոստոսի, 2011 (ԱՄՆ)
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Լոնե Շերֆիգ
Պրոդյուսեր Նինա Ջեյկոբսոն,
Ռաֆայել Բենոլյե,
Ջեյն Ֆրեյզեր
Սցենարի հեղինակ Դևիդ Նիկոլս
Դերակատարներ Էն Հեթուեյ,
Ջիմ Սթարջես,
Պատրիշա Կլարկսոն
Օպերատոր Բենուա Դելոմ
Երաժշտություն Ռեյչել Պորտման
Մոնտաժ Barney Pilling
Պատմվածքի վայր Փարիզ
Նկարահանման վայր Փարիզ և Էդինբուրգ
Կինոընկերություն Color Force
Տևողություն 107 րոպե
Բյուջե $ 15 000 000
IMDb ID ID 1563738
Պաշտոնական կայքէջ

Մեկ օր (անգլ.՝ One day), 2011 թվականի[1] ամերիկյան մելոդրամա այն մասին, թե ինչպես տարիների ընթացքում պահպանել մտերմիկ հարաբերություններ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկստերն ու Էմման՝ Էդինբուրգյան համալսարանի շրջանավարտները, ծանոթանում են ավարտական երեկոյի ժամանակ՝ 1988 թ. հուլիսի 15-ին՝ Սուրբ Սոիտինի օրը։ Թվում է՝ նրանց միջև չեն զարգանում ռոմանտիկ հարաբերություններ, սակայն հետագայում նրանք մնում են ընկերներ։

Ֆիլմում պատկերված է Դեկստերի ու Էմմայի կյանքը հուլիսի 15-ին 23 տարվա ընթացքում։ Շուրջ 20 տարվա ընթացքում նրանք գրեթե ամեն տարի հանդիպում են հուլիսի 15-ին, սակայն այդպես էլ կամ իրենք իրենց չեն խոստովանում, որ սիրահարված են, կամ էլ բարձրաձայն չեն արտահայտվում։

Դեկստերն աշխատանքի է անցնում հեռուստատեսությունում, դառնում հաղորդավար, սակայն ժամանակի ընթացքում նույն աշխատանքը նրան ձանձրացնում է։ Ալկոհոլի հետ ունեցած խնդիրների պատճառով Դեկստերը կորցում է աշխատանքը, որից հետո սկսում է աշխատել իր նախկին համակուրսեցու ռեստորանում որպես խոհանոցի հասարակ աշխատող։

Համալսարանն ավարտելուց հետո Էմման երազում է դառնալ գրող, սակայն սկզբնական շրջանում մեքսիկական խորտկարանում աշխատում է որպես մատուցողուհի։ Մի քանի տարի անց նա դառնում է ուսուցչուհի։

Այն ժամանակ, երբ Դեկստերն ամուսնանում է, Էմման ստանում է կանխավճար գիրք գրելու համար։ Դեկստերի ամուսնալուծության ժամանակ Էմման արդեն հայտնի գրող է, ապրում է սեփական բնակարանում, հանդիպում է մի երաժիշտի հետ։

Դեկստերը հյուր է գալիս Էմմային։ Վերջինս ուզում է նրան ծանոթացնել իր փեսացուի հետ, սակայն Դեկստերը ճանապարհի կեսին հրաժեշտ է տալիս ու հեռանում։ Էմման վազում է նրա հետևից ու համբուրում։

Մոտ մեկ տարի անց Դեկստերն ու Էմման ամուսնանում են, սակայն երկու տարի անց Էմման վրաերթի է ենթարկվում ու մահանում։ Կնոջ մահից հետո Դեկստերը կրկին տարվում է ալկոհոլով։ Դեկստերը հարցին, թե ինչպես ապրել այդ ամենից հետո, հայրը պատասխանում է. «Ապրիր այնպես, կարծես թե նա դեռ կենդանի է։ Քո մոր մահից հետո ես այդպես էլ ապրում եմ»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էն Հեթուեյ - Էմմա Մորլի
  • Ջիմ Սթարջես - Դեկստեր Մեյհյու
  • Ռեյֆ Սպոլ - Յան
  • Պատրիշա Կլարկսոն - Էլիսոն Մեյհյու
  • Ռոմոլա Գարայ - Սիլվի Կոուպ
  • Ջոդի Ուիտակեր - Թիլի
  • Ջորջիա Քինգ - Սյուկի
  • Նատալի Հալամ - Յանի կինը
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մեկ օր (ֆիլմ) հոդվածին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «One Day, starring Anne Hathaway and Jim Sturgess, begins production» (Press release)։ Focus Features։ 15 July 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 27 August 2010-ին։ Վերցված է 27 August 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]