Մեծ ջուր (ֆիլմ)
«Մեծ ջուր» (մակեդոներեն՝ Големата вода), մակեդոնական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 2004 թվականին։ Կինոնկարի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Իվո Տրայկովն է։ Ֆիլմը Ժիվկո Չինգոյի համանուն վեպի էկրանավորումն է։ Կոմպոզիտորը Կիրիլ Ջայկովսկին է։ Պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի մարտի 30-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է գրող Ժիվկո Չինգոյի համանուն վեպը, որը հեղինակը գրել է 1971 թվականին։ Այն Լեմ Նիկոդինոսկու հիշողություններն են, որը ֆիլմի հենց սկզբին հայտնվում է հիվանդանոցում՝ սրտային անբավարության պատճառով։ Լեմը հիշում է իր մանկության մասին. թե ինչպես նա զրկվեց ծնողներից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայտնվեց որբանոցում։ Այստեղ տիրում էր երկաթյա կանոնակարգ։ Որբանոցի տնօրեն Արիտոնը մշտապես փորձում էր որբերին միմյանց դեմ հանել՝ համարելով նրանց նոր իշխանության թշնամիներ։ Լեմը և նրա խարիզմատիկ ընկեր Իսակը դառնում են այն երեխաներից, որոնք հակահարված են տալիս Արիտոնին՝ չկորցնելով սեփական արժանապատվությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաշո Կեկենովսկի — Լեմ Նիկոդինոսկին մանուկ հասակում
- Մայա Ստանովսկայա — Իսակ Կեյտեն
- Միտկո Ապոստոլովսկի — Արիտոն
- Վերիցա Նեդեսկայա — Օլիվերա Սրեզոսկա
- Մետո Յովանովսկի — Լեմ Նիկոդինոսկին ծեր տարիքում
- Ռադե Շերբեջիա — Լեմ Նիկոդինոսկին ծեր տարիքում(ձայն)
Մրցանակներ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեծ ջուր» դրաման գրան-պրի է ստացել Վալենսիայի կինոփառատոնին։ Այն առաջադրվել է «Օսկարի» որպես լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում՝ 2005 թվականին, սակայն հաջողություն չի ունեցել[5]։
Կինոքննադատները բարձր են գնահատել այս ֆիլմը։ Rotten Tomatoes-ը ֆիլմը գնահատել է 71%[6], իսկ Metacritic կայքը տվել է 62 բալ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.imdb.com/title/tt0365285/
- ↑ http://www.ofdb.de/film/68684,Der-Tag-als-Stalins-Hose-verschwand
- ↑ http://www.metacritic.com/movie/the-great-water
- ↑ The Great Water at PictureThis (անգլ.)
- ↑ The Great Water (2005) Արխիվացված 2010-01-02 Wayback Machine Rotten Tomatoes
- ↑ Great Water, The(չաշխատող հղում) Metacritic
|