Մեծ մայրս (հուշագրական վիպակ)
Մեծ մայրս Anneannem | |
---|---|
Հեղինակ | Ֆեթհիյե Չեթին |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | հուշագրական վիպակ |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | թուրքերեն |
Էջեր | 130 |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | հայերեն |
Երկիր | Թուրքիա |
Հրատարակման տարեթիվ | 2004 |
Թարգմանիչ հայերեն | 2006, 2008 |
Հրատարակում հայերեն | Ռուբեն Մելքոնյան |
ԳՄԴ | 84.5 Թու |
Վիքիքաղվածք | Մեծ մայրս |
Մեծ մայրս (թուրքերեն՝ Anneannem), հուշագրական վիպակ, որտեղ թուրքիայի հայտնի իրավապաշտպան Ֆեթհիյե Չեթինը վերապատմում է իր տատի կյանքն ու հուշերը։
Հեղինակի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեթհիյե Չեթինը ծնվել է Մադենում։ Տարրական, միջնակարգ կրթություն ստացել է Մահմուդիյեում, Մադենում և Էլյազիգում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի, Մարդու իրավունքների պաշտպանության գործադիր կոմիտեի անդամ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի խոսնակը։
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է։
Գրքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքն առաջին անգամ հայերեն թարգմանությամբ հայ ընթերցողին ներկայացվել է 2006 թվականին։ Գրքի երրորդ, էլեկտրոնային հրատարակությունը ներկայացվել է 2008 թվականին։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեթինի տատը, որին շրջապատում բոլորը գիտեին որպես մուսուլման թրքուհի՝ Սեհեր անունով, կյանքի վերջին տարիներին խոստովանում է թոռանը՝ Ֆեթհիյեին, որ ինքն իրականում հայ է, մինչև 1915 թվականը քրիստոնյա է եղել, իր իսկական անուն ազգանունը Հերանուշ Կատարյան է։ Հերանուշը պատմում է հայերի տեղահանման, աքսորի, կոտորածի առանձին դրվագներ, որոնց ականատեսն է եղել[1]։