Մեծ Լիմպոպոյի անդրսահմանային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեծ Լիմպոպոյի անդրսահմանային պարկ
Տեղագրություն Զիմբաբվե Զիմբաբվե
Մոզամբիկ Մոզամբիկ
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա
Տարածք 37572 կմ2
Հիմնադրված է 2002
Կայք greatlimpopopark.com

Մեծ Լիմպոպոյի անդրսահմանային պարկ (անգլ.՝ Great Limpopo Transfrontier Park), աֆրիկյան Զիմբաբվե, Մոզամբիկ և ՀԱՀ պետությունների տարածքում ներկայումս ձևավորվող բնական պարկ, որի տարածքը կազմում է 37572 կմ²: Պարկի զարգացման երկրորդ փուլում նրա տարածքը կհասնի մինչև 100000 կմ², որը Մեծ Լիմպոպոն կդարձնի աշխարհի ամենախոշոր բնական պարկը[1]:

Մեծ Լիմպոպո անդրսահմանային պարկի ուրվագիծը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի ստեղծման հուշագիրը ստորագրվել է 2000 թվականի նոյեմբերի 10-ին: Ապագա պարկը ի սկզբանե կոչվել է Գազա-Կրյուգեր-Գոնառեժուի անդրսահմանային պարկ, սակայն 2001 թվականի հոկտեմբերին որոշվեց նրան տալ ներկայիս անվանումը: 2002 թվականի դեկտեմբերի 9-ին պետությունների ղեկավարները, որոնց տարածքում ձևավորվել էր պարկը ստորագրեցին համաձայնագիր դրա ստեղծման վերաբերյալ[1]: Առաջին կենդանիներն անցան ազգային պարկերի նախկին սահմանները 2001 թվականի հոկտեմբերի 4-ին: Այդ ժամանակից ի վեր հանվեցին ավելի քան 50 կմ արգելափակոցներ կենդանիների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով[1]: 2013 թվականի հոկտեմբերից Մոզամբիկի և ՀԱՀ-ի միջև գործում է հատուկ սահմանային անցակետ Մեծ Լիմպոպո այցելող զբոսաշրջիկների անցման համար[1]:

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկում կան վայրի կենդանիների աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ հարավային սպիտակ ռնգեղջյուր, հարավաֆրիկյան ընձուղտ, կապույտ գնու, աֆրիկյան ընձառյուծ, հարավային առյուծ, հարավային վագրակատու, մանգուստներ և բծավոր բորենիներ:

Պարկի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Լիմպոպոյի անդրսահմանային պարկը ներառում է ՀԱՀ-ի Մոզամբիկի և Զիմբաբվեի տարածքում գործող նախկին մասնավոր և պետական, բնական պարկերն ու արգելոցները:

  • Կրյուգերի ազգային պարկ (ՀԱՀ)
  • Լիմպոպո ազգային պարկ (Մոզամբիկ)
  • Բանյինե ազգային պարկ (Մոզամբիկ)
  • Զինավի ազգային պարկ (Մոզամբիկ)
  • Մապուտո փղի արգելոց (Մոզամբիկ)
  • Գոնառեժու ազգային պարկ (Զիմբաբվե)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «GREAT LIMPOPO TRANSFRONTIER PARK» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]