Կրյուգերի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրյուգերի ազգային պարկ
Տեղագրություն Լիմպոպո և Մպումալանգա նահանգներ, Հարավային Աֆրիկա
Ամենամոտիկ քաղաք Մբոմբելա (հարավային)

Ֆալաբորվա (կենտրոնական)

Տարածք 18989 կմ2
Հիմնադրված է 1926
Ղեկավարող
կազմակերպություն
Հարավային Աֆրիկայի ազգային պարկեր
Կայք www.sanparks.org

Կրյուգերի ազգային պարկ[1][2][3] (աֆրիկաանս՝  Nasionale Krugerwildtuin, անգլ.՝ Kruger National Park), ՀԱՀ հնագույն ազգային պարկը: Գտնվում է Աֆրիկայի հարավում (ՀԱՀ հյուսիս-արևելքում) և համարվում է 2001 թվականին ստեղծված Կրյուգեր-տու-Քենոնս կենսոլորտային արգելոցի մի մասը: Այն կոչվել է Տրանսվաալի նախագահ Պաուլուս Կրյուգերի պատվին[4][3]:

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոսի գետ

Պարկը գտնվում է նախկին Տրանսվաալ նահանգի արևելքում Լիմպոպո և Կոկորդիլոսի գետերի միջև (ներկայումս պարկը գտնվում է Մպումալանգա և Լիմպոպո նահանգների տարածքում): Արևելքում պարկը սահմանակից է Մոզամբիկին[5]: Պարկի ընդհանուր երկարությունը հյուսիսից հարավ կազմում է 340 կմ: Պարկի երեք հիմնական մասերը (հյուսիսային, կենտրոնական և հարավային) ձևավորվում են Ուլիֆանտս և Սաբի գետերի միջոցով[5]:

Պարկի տարածքում կլիման մերձարևադարձային է անձրևների սեզոնը սովորաբար տևում է հոկտեմբերից մինչև մարտ (ներառյալ)[6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի տարածքում հայտնաբերվել են Homo erectus-ի հետքեր, որոնք ապրել են այստեղ ավելի քան կես միլիոն տարի առաջ: Բացի այդ պարկի տարածքում առկա են քարի և երկաթի դարի մնացորդներ: Պարկի տարածքում են գտնվում շուրջ 130 ժայռապատկերներ, ավելի քան 300 հնագիտական օբյեկտներ, ներառյալ Thulamela –ի և Masorini-ի ավերակները[7]: Տարածաշրջանի պատմությունը, տարածքի բնակեցումը և եվրոպացիների ի հայտ գալն արտացոլված են նգունի ժողովուրդների մշակույթում:

Պարկի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականին Տրանսվալի նախագահ Պաուլ Կրյուգերը հանդես եկավ Ներքին Վելդում բնապահպանական գոտու ստեղծման նախաձեռնությամբ: 1898 թվականին Սաբի և Կոկորդիլոս գետերի միջև ընկած տարածքում հիմնադրվեց Սաբի արգելոցը, որի տարածքում սահմանափակվեց որսը: 1926 թվականի մայիսի 31-ին Սաբի և Շինգվիձի որսորդական արգելոցների բազայի վրա ստեղծվեց Կրյուգերի պարկը, որը դարձավ առաջին ազգային պարկը ՀԱՀ-ում: Ազգային պարկի կազմավորման պատմությանը կարելի է ծանոթանալ Ստեվենսոն-Համիլտոնի գրադարանում, որը հանդիսացել էր պարկի առաջին հսկիչը և նշանակվել էր այդ պաշտոնում 1902 թվականին: 2002 թվականին այն ընդգրկվում է Մեծ Լիմպոպոյի անդրսահմանային պարկի կազմի մեջ[8]:

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրյուգերի պարկի տարածքում գերակշռում է պարկային սավաննայի բուսականությունը[5], որը բնութագրվում է սակավանտառությամբ, չոր տերևաթափ անտառներով և հացազգի բույսերով[9]: Ուլիֆանտս գետի հյուսիսային մասում գտնվող պարկի մի մասը իրենից ներկայացնում է վելդ մոպանի, իսկ հարավային մասը՝ տորնվելդ: Պարկում աճում են պետության կողմից պահպանվող 47 ծառատեսակից 17-ը, (ցանկը հրապարակվել է 2004 թվականի սեպտեմբերին)[10]:

Պարկի կաթնասունները
South African Safari Wildlife1.jpg
African bull elephant.jpg
African Leopard Chitwa South Africa Luca Galuzzi 2004.JPG
Աֆրիկյան անտիլոպ Աֆրիկյան փղեր Ընձառյուծ
Phacochoerus africanus (Kruger, South Africa).jpg
Ceratotherium simum Kruger Park 02.JPG
Buffel 1.jpg
Աֆրիկյան խոզ Սպիտակ ռնգեղջյուր Աֆրիկյան գոմեշ

Սովետական մեծ հանրագիտարան-ի տվյալներով պարկի կենտրոնական մասում նկատվում է վայրի կենդանիների աշխարհում ամենամեծ կենտրոնացումը: Պարկում բնակվում են փղեր, գետաձիեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ, առյուծներ, ընձառյուծներ, նեղոսյան կոկորդիլոսներ, այծքաղների 17 տեսակներ:

Պարկի թռչունները
Aquila wahlbergi.jpg
Bruinkopvisvanger.jpg
Kruger Hornbill.JPG
Արծաթագույն արծիվ Ալցիոնա Տոկո Tockus leucomelas
Berghaan.jpg
Helmeted guineafowl kruger00.jpg
Coracias garrulus -Kruger National Park-8.jpg
Terathopius ecaudatus (արծիվ) Խայտահավ սովորական Ներկարար

Պարկի ղեկավարության տվյալներով տարածքում բնակվում են շուրջ 1500 առյուծներ, 12000 փղեր, 2500 գոմշացուլեր, 1000 ընձառյուծներ և 5000 ռնգեղջուրներ (ինչպես սպիտակ, այնպես էլ սև)[6]:

Պարկի ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի տարածք կարելի է մուտք գործել իննը տարբեր դարպասներով, որոնք սովորաբար բաց են առավոտյան ժամը 6-ից մինչև 17:30[11]: Պարկի տարածքում կան մեծ թվով հանգստի կանգառներ (շուրջ 30), այդ թվում մի քանի մասնավոր ճամբարներ[12]:

Orpen Rest Camp

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Южная Африка // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.:
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 179.
  3. 3,0 3,1 Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. - 2-е изд., доп. - М.: Советская энциклопедия, 1989. - С. 261. - 210 000 экз. - ISBN 5-85270-057-6.
  4. «KRUGER TO CANYONS» (անգլերեն)։ Человек и биосфера։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-13 
  5. 5,0 5,1 5,2 Крюгер (нац. парк в ЮАР) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  6. 6,0 6,1 «Kruger National Park: General Information» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 
  7. «Kruger National Park: History» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 
  8. «GREAT LIMPOPO TRANSFRONTIER PARK» 
  9. Крюгер // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. - Екатеринбург: У-Фактория, 2006.
  10. «Kruger National Park: Flora and Fauna» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 
  11. «Kruger National Park: Entrance Gates» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 
  12. «Kruger National Park: Camps» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]