Մելքոն Իրադյան
Մելքոն Իրադյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Տըրգովիշտե, Ռումինիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1966) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քիմիկոս և գյուտարար |
Աշխատավայր | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ |
Մելքոն Արփիարի Իրադյան[1] (մարտի 18, 1942, Տըրգովիշտե, Ռումինիա), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1994)[2], Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի իսկական անդամ (1998)[1][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1942 թվականի մարտի 18-ին Տարգովիշտում (Բուլղարիա)։ 1956 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։ 1959 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1966 թվականին՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արմենակ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում։ 1970 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին դարձել է ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1994 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հակաուռուցքային միացությունների սինթեզի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող։ Ղեկավարել է հետազոտական խումբ[4][5]։
Աշխատանքները վերաբերում են իմիդազոլի ածանցյալների հիման վրա նոր հակաուռուցքային միացությունների սինթեզին[6]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է 120 գիտական հոդվածների, 15 գյուտի և երկու արտոնագրի։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիմիական գիտությունների դոկտոր (1994),
- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի իսկական անդամ (1998)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հանրագիտական բառարան, Ե., 2016, էջ 878։
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ www.raen.am http://www.raen.am/members/i1.html. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Ирадян Мелкон Арпиарович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
- ↑ «Մելքոն Արփիարի Իրադյանի գիտական ներդրումները».