Մելամինմրջնալդեհիդային խեժ
Արտաքին տեսք
Մելամինմրջնալդեհիդային խեժեր, սպիտակ, ամորֆ սինթետիկ նյութեր, որոնք ստացվում են մելամինի և մրջնալդեհիդի պոլիկոնդենսմամբ։
Սինթեզն իրականացվում է երկու փուլով՝ նախ ստացվում են մելամինի մեթիլոլային ածանցյալները (pH== 8, 5, 80-90°С), իսկ հետագա պոլիկոնդենսումը տարվում է թթվային միջավայրում (50-60°С)։ Մելամինմրջնալդեհիդային խեժերին ջրակայունություն, պլաստիֆիկատորների հետ խառնվելով և օրգանական լուծիչներում լուծվելու հատկություններ հադորդելու համար մեթիլոլային խմբերը էթերացնում են (հիմնականում բութանոլով և մեթանոլով)։ Մելամինմրջնալդեհիդային խեժերը պնդանում են թույլ թթվային կատալիզատորների առկայությամբ։ Կիրառվում են պլաստմասայի, կարբամիդային սոսնձի, լաքերի և այլ նյութերի ստացման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 382)։ |