Մեդելյինի ամրոց
![]() | |
Տեսակ | դղյակ և հուշարձան |
Տեղագրություն | 38°58′01″ հս․ լ. 05°57′23″ ամ. ե.HGЯO |
Վարչական միավոր | Մեդելյին[1] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 10-րդ դար |
Ընթացիկ վիճակ | կանգուն |
![]() | |
![]() | |
![]() |
Մեդելյինի ամրոց (իսպ.՝ Castillo de Medellín), միջնադարյան ամրոց, որը գտնվում է Իսպանիայի Էստրեմադուրա ինքնավար համայնքի Բադախոս պրովինցիայի Մեդելին բնակավայրի մոտ։
1931 թվականի հունիսի 3-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Մեդելյինի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0000400 գրանցման համարի տակ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 10-րդ դարում։ Ավերվել է Պեդրո 1-ին Դաժանի կողմից 14-րդ դարում։ Կաստիլիայի արքա Էնրիկե 2-րդի (իսպ.՝ Enrique II de Castilla) հրամանով Ինֆանտե Դոն Սանչո Կաստիլացու (իսպ.՝ Infante Don Sancho de Castilla) կողմից վերականգնվել է ավերված ամրոցը։ 15-րդ և 16-րդ դարում ամրոցը մեծացվել է։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդելյինի ամրոցն անկանոն հատակագծով կառույց է։ Տեղադրված է բլրի գագաթին՝ Գվադիանա գետի ափին։
Պարիսպների ներսում պահպանվել է արհեստական ուղղանկյուն հատակագծով ջրամբարը, որը վերանվաճվել էր քրիստոնյանների կողմից։ Պարսպաշարը ատամնավոր է՝ երկշերտ։ Երկրորդ շերտը ունի չորս աշտարակներ, որոնցից երկուսը շրջանաձև, իսկ մյուս երկուսը քառակուսի հատակագծով են։ Աշտարակները ատամնավոր են։ Երկու քառակուսի հատակագծով աշտարակները իրար միացած են ատամնավոր պարսպաշարով, որը բակը կիսում է երկու մասի, որոնցից մեկում պահպանվել է 12-րդ դարի շինության հետքեր։ Ունեցել է մի քանի դուռ[3]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gutiérrez Ayuso, Alonso (2000-2001). «Contribución al conocimiento de los aljibes hispanomusulmanes extremeños: tipología de un ejemplo de arquitectura del agua». NORBA: Revista de arte (20-21): 7-27. ISSN 0213-2214.
- Gurriarán Daza, Pedro; Márquez Bueno, Samuel (2005). «Sobre nuevas fábricas omeyas en el castillo de Medellín (Badajoz) y otras similares de la arquitectura andalusí». Arqueología y territorio medieval (12): 51-68. ISSN 1134-3184.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մեդելյինի ամրոց Վիքիպահեստում |
---|
- http://www.minube.com/rincon/castillo-de-medellin-a460641
- http://www.spain.info/es/que-quieres/arte/monumentos/badajoz/castillo_de_medellin.html Archived 2016-10-24 at the Wayback Machine.