Մեդեա (ֆիլմ, 2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդեա
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Զելդովիչ
ՊրոդյուսերԱլեքսանդր Զելդովիչ
Սցենարի հեղինակԱլեքսանդր Զելդովիչ
ԴերակատարներԹինաթին Դալաքիշվիլի և Եվգենի Ցիգանով
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռետինսկի
Տևողություն139 րոպե
IMDbID 15042204

«Մեդեա» (ռուս.՝ «Медея»), 2021 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է սցենարիստ և ռեժիսոր Ալեքսանդր Զելդովիչը[1][2][3]։ Ֆիլմն ընդգրկվել է Լոկառնո-2021 միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, որտեղ արժանացել է երիտասարդական ժյուրիի մրցանակին՝ «Եվրիպիդեսի ողբերգության տպավորիչ ժամանակակից տարբերակի համար, որը չի խեղաթյուրում նրա պոետիկան։ Ռեժիսուրայի գեղագիտական բծախնդրության, պատկերի մաքրության և հղկվածության, բնապատկերների խիստ գեղեցկության համար, որոնք համապատասխանում են բնօրինակ տեքստի ողբերգական վեհությանը» [4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Եվրիպիդեսի անտիկ ողբերգության ժամանակակից մեկնաբանությունը։ Ֆիլմի հերոսուհին սպանում է հարազատ եղբորը, ինչպես Մեդեան առասպելում։

Երջանկության համար անհնարին գին վճարելով՝ կինը հայտնվում է ծուղակում։ Իրեն դավաճանված զգալով՝ նա վրեժ է փնտրում։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումների հիմնական մասը տեղի է ունեցել Իսրայելում, մի քանի տեսարաններ նկարահանվել են Մոսկվայում[6]։

Կոմպոզիտոր Ալեքսեյ Ռետինսկու երաժշտությունը ֆիլմի համար ձայնագրել է Թեոդոր Կուրենտզիսի MusicAeterna նվագախումբը[7]։

Ֆիլմի զգեստները պատրաստվել են Տատյանա Պարֆյոնովայի նորաձևության տան կողմից[8]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александр Зельдович о своей "Медее" в главном конкурсе Локарно
  2. Страшная, но сказка. На 32-м «Кинотавре» показали современную «Медею»
  3. На кинофестивале в Локарно Александр Зельдович представил «Медею»
  4. «Российские фильмы прорвались в Локарно». Коммерсантъ (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Две российские картины получили призы на фестивале в Локарно». www.11.testanvexa.ru (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.(չաշխատող հղում)
  6. «Продюсер Татьяна Остерн рассказала о работе над фильмом «Медея»». mosfilm.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  7. ««Чему надлежит прозвучать – прозвучит»». operasociety.moscow. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Как все успевать: секреты по управлению временем от дизайнера Татьяны Парфеновой». Собака.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]