Մեգամոլ Արմենիա
Տեսակ | առևտրի կենտրոն |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Բացված | հոկտեմբերի 23, 2019 |
Մեգամոլ Արմենիա, առևտրի և ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում։ Շահագործման է հանձնվել 2019 թվականի հոկտեմբերի 23-ին։ Հայաստանի և տարածաշրջանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոնն է[1]։
Նկարագրություն
Զբաղեցնում է 98. 000 քառ․ մետր տարածք, ունի 6 հարկ, առևտրի կենտրոնում ներկայացված է շուրջ 100 տեղական և միջազգային բրենդ։ Առևտրի կենտրոնի ստորգետնյա երեք հարկերում գործում է շուրջ 1800 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, որն ամենամեծն է Հայաստանում և տարածաշրջանում[2]։
Բացի խանութ-սրահներից, մոլում գործում է տարածաշրջանի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ[2]։
Առևտրի կենտրոնում ներկայացված է հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը (1973 թվական), որը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից՝ Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ։ Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան և Հայաստանի Հանրապետության սեփականությունն է[2]։
Մեգամոլում է տեղակայված Գինեսի ռեկորդների գրքում գրանցված շատրվան[3]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ««Մեգամոլ Արմենիա»՝ մեգա ժամանցային կենտրոնով եւ գերժամանակակից տեխնիկայով». news.am. Վերցված է 2020-01-09-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Mediamax. «Բացվել է «Մեգամոլ Արմենիա»-ն. ինչ առավելություններ ունի Հայաստանի ամենամեծ մոլը». Bravo.am. Վերցված է 2020-01-09-ին.
- ↑ «Կայացավ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը. ի՞նչ է այցելուին առաջարկում ՀՀ–ի ամենամեծ մոլը». Sputnik Armenian. Վերցված է 2020-01-09-ին.