Ռիո Մոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիո Մոլ
Տեսակառևտրի կենտրոն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԱրաբկիր
ՀասցեՓափազյան փ. 8
Մակերես24 000 քառակուսի մետր
Հիմնադրված էնոյեմբերի 13, 2017
Բացվածնոյեմբերի 13, 2017
ՇինարարՏաշիր Գրուպ
Պաշտոնական կայք

Ռիո Մոլ, առևտրի և զվարճանքի կենտրոն Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Վահրամ Փափազյան և Հրաչյա Քոչար փողոցների անկյունում[1]։ Կենտրոնի ընդգրկման գոտում բնակվում է ավելի քան 600 հազ. մարդ:[փա՞ստ]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիո առևտրի և զվարճանքի կենտրոնը բացվել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին[2]։ Ռիո առեւտրի եւ զվարճանքի կենտրոնը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Կենտրոնի ընդհանուր մակերեսը 24000 մ² է, իսկ առևտրային տարածքը 16500 մ²[3]։ Այն Հայաստանում բացված չորրորդ առևտրի և զվարճանքի կենտրոնն է։ Այցելուների համար նախատեսված է վերգետնյա ավտոկայանատեղի 250 ավտոմեքենայի տեղով։ Այստեղ են տեղակայված մթերային սուպերմարկետ, կինոթատրոն, «Էկզոտարիում», «Խաղերի Լաբարատորիա», ֆուդքորթի գոտի, միջազգային, ռուսական և տեղական խանութներ և այլն։

«Զուլանդիա» էկզոտարիում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զուլանդիա» Էկզոտարիումում ներկայացված են ավելի քան 30 տեսակ էկզոտիկ կենդանիներ` կապիկներ, կոկորդիլոսներ, թութակներ, գաճաճ կենգուրուներ, իգուանաներ, օձեր, սարդեր, կարիճներ, ֆենեկ աղվեսներ և այլն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սամվել Կարապետյանի նոր մոլը կբացվի սեպտեմբերին. այն զիջում է Սամվել Ալեքսանյանի Մեգա մոլին». Հայկական ժամանակ. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  2. «Երևանում բացվեց «ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  3. «Ташир». www.tashir.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]