Մաքսիմ Մորոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Մորոզով
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1978(1978-09-28)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Կերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Մաքսիմ Ալենտինովիչ[2] Մորոզով (ուկրաիներեն՝ Максим Алентинович Морозов, սեպտեմբերի 28, 1978(1978-09-28)[1], Կերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և ռուս ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Մորոզովը Կերչի ֆուտբոլի սան է։ 17 տարեկանում նորամուտը նշել է տեղի «Պորտովիկ» ակումբում, որի կազմում 6 անգամ խաղադաշտ է դուրս եկել երկրորդ լիգայի խաղերում։  Թիմի կազմում իր խաղով գրավել է Դոնեցկի «Շախտյորի» դուբլի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որի հետ 1995 թվականին պայմանագիր է կնքել։ Դոնեցկի «Շախտյորի» կազմում խաղացել է իր խաղային կարիերայի հաջորդ երեք մրցաշրջանները։  «Շախտյորի» երկրորդ թիմի կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի հիմնական խաղացողը։

1998 թվականին ավարտվել է «Յավիր-Սումի» ակումբի հետ ունեցած պայմանագրի ժամկետը, որտեղ նա ելույթ է ունեցել երկու տարի։

2000-2008 թվականներին նա խաղացել է Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի և Հայաստանի ակումբներում՝ «Մետալուրգ» (Լիպեցկ), «Մետալուրգ» (Կրասնոյարսկ), «Սալյուտ-Էներգիա», «Ֆակել» (Վորոնեժ), «Դարիդա», «Միկա», «Ատլանտաս» և «Մետալուրգ-Կուզբասս»։

2009 թվականի ձմռանը վերադարձել է հայկական «Միկա» թիմ, որի մարզաշապիկով հանդես է եկել երկու մրցաշրջան։ Հուլիսի 9-ին մասնակցել է «Հելսինբորգի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղին՝ 83-րդ րոպեին փոխարինելով Պեդրո Լոպեսին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով[3]։ 2011 թվականի մրցաշրջանի ավարտին ավարտվել է նաև խաղացողի պրոֆեսսիոնալ կարիերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Որոշ աղբյուրներում՝ Վալետինովիչ։
  3. «MIKA Aschtarak — Helsinborgs IF, Jul 9, 2009». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]