Մաքսիմ Զադերակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Զադերակա
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 7, 1994(1994-09-07)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Ալեկսանդրիա, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինա
Դիրք կիսապաշտպան

Մաքսիմ Սերգեևիչ Զադերակա (ուկրաիներեն՝ Максим Сергійович Задерака, սեպտեմբերի 7, 1994(1994-09-07)[1], Ալեկսանդրիա, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինա[2]), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Կրիվբաս» ակումբի կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիրովոգրադի մարզի Ալեքսանդրիայում։ Երիտասարդ Զադերակին ֆուտբոլային բաժին են տարել ծնողները։ Առաջնությունում ԴՅՈՒՖԼԵՆ առաջին լիգայում խաղացել է «Ալեքսանդրիայի» կազմում։ 2009-2010 մրցաշրջանում նրա թիմը, որը հանդես էր գալիս առաջին լիգայում, դուրս է եկեկ եզրափակիչ փուլ, որտեղ գրավել է երկրորդ տեղը։ Զադերական ճանաչվել է առաջին լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ Դրանից հետո Դոնեցկի «Մետալուրգի» մարզիչ-սելեկցիոներ Ալբերտ Կովալյովը նրան հրավիրել է փորձաշրջան։ Դոնեցկում կիսապաշտպանը դուր է եկել երիտասարդական թիմի մարզիչ Սերգեյ Շիշչենկոյին, որից հետո պայմանագիր է կնքել նրանց հետ։ 2011 թվականի մարտին «Դինամոյի» հետ խաղում երիտասարդական թիմի կազմում նշել է իր նորամուտը «Մետալուրգում»։ Մարզիչներ Վլադիմիր Պյատենկոն, Յուրի Մաքսիմովը և Սերգեյ Տաշուևը Զադերակային ներգրավել են առաջին կազմի հետ մարզումներին[2]։

Ուկրաինայի Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 2014-2015 մրցաշրջանի առաջին տուրում։ «Մետալուրգը» մրցաշրջանը բացել է Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ խաղով, որի ավարտին Զադերակային փոխարինել է Ալեքսանդր Ակիմենկոն։ Առաջնության առաջին 6 տուրերում ֆուտբոլիստն խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում, որից հետո վերադարձել է երիտասարդական կազմ։ 2015 թվականի հուլիսին «Մետալուրգի» լուծարումից հետո տեղափոխվել է Դնեպրոձերժինսկի «Ստալ»։ 2018 թվականի հունիսին «Ստալի» լուծարումից հետո վերադարձել է հայրենի քաղաք և հարազատ ակումբ՝ Ալեքսանդրիա։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արարատ» (Երևան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Максим Задерака: «Надеюсь, что свой шанс я использую»» (ռուսերեն). Пресс-служба ФК «Металлург» (Донецк). 2014 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին.