Ալեքսանդրիա (քաղաք, Ուկրաինա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդրիա (այլ կիրառումներ)
Քաղաք
Ալեքսանդրիա
ուկրաիներեն՝ Олександрія
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումմարզային նշանակության քաղաք
ՄարզԿիրովոգրադի մարզ
ՇրջանԱլեքսանդրիայի շրջան
Հիմնադրված է1746 թ.
Այլ անվանումներՈւսովկա, Բեչեյա, Ալեքսանդրիյսկ
Մակերես55[1] կմ²
ԲԾՄ99[1] մ
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն92 630[2] մարդ (2012)
Խտություն1511 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ5235
Փոստային դասիչ28000-28018
ՈՒՎՏԿՕԴ3510300000
Պաշտոնական կայքolexrada.gov.ua
Ալեքսանդրիա (քաղաք, Ուկրաինա) (Ուկրաինա)##
Ալեքսանդրիա (քաղաք, Ուկրաինա) (Ուկրաինա)
Ալեքսանդրիա (քաղաք, Ուկրաինա) (Կիրովոգրադի մարզ)##
Ալեքսանդրիա (քաղաք, Ուկրաինա) (Կիրովոգրադի մարզ)

Ալեքսանդրիա (ուկրաիներեն՝ Олександрія), քաղաք Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Ալեքսանդրիայի շրջանում, մարզային նշանակության քաղաք։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Ուսովկա, Բեչեյա։ Հիմնադրվել է 1746 թվականին։

2012 թվականի տվյալներով Ալեքսանդրիա քաղաքում բնակվում էր 92 630 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 55 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 1511 մարդ/կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի որպես կազակական բնակավայր` Ուսովկան 1764 թվականից ամրացված կետ է եղել թաթարական արշավանքների և շլյախտաների արշավների ժամանակ Ինգուլի տարածքներում։

1754 թվականին՝ Սուրբ Եղիսաբեթի ամրոցի շինարարությունից հետո, այստեղ բերվեց ռազմական կայազորը։ Զինվորականների շարքերում, ովքեր իրենց զինվորական ծառայությունն էին անցնում Ռուսական կայսերական բանակում, կային սերբեր, ռումինացիներ[ru], խորվաթներ, բուլղարացիներ։ Ի հայտ եկավ բնակավայրի նոր անվանումը` Բեչեյա, որը սերբերին հիշեցնում էր, թե որտեղից են նրանք եկել։

1784 թվականին, երբ հրաման դուրս եկավ Եկատերինոսլավի նահանգները երկու մասի բաժանելու վերաբերյալ. Նովոռոսիյսկի և Ազովի շրջանները, Բաչեյի ամրոցը առանձնացվեցին որպես վարչական շրջան և անվանվեցին Ալեքսանդրիյսկ։ Ավելի ուշ քաղաքի անունը ձևափոխվեց` դառնալով Ալեքսանդրիա։

1806 թվականից Ալեքսանդրիան մտնում է Խերսոնսկի շրջանի կազմում։ Ալեքսանրիացիների և մոտակա գյուղերի գյուղացիների հիմնական զբաղմունքները 19-րդ դարի առաջին կեսին եղել են հողագործությունը, այգեգործությունը և մշակաբույսերի աճեցումը։ Ռուսաստանում ստրկատիրական կարգերի վերացումը և մի շարք այլ բարեփոխումներ խթանեցին տնտեսության զարգացմանը։ Մեծանում է բույսերի մշակումը, սկսվում երկաթգծերի շինարարություն։ 1869 թվականին սկսում է գործել Օդեսսա-Խարկով երկաթգիծը, որն անցնում էր Կորիստովկա կայարանով, իսկ 1901 թվականին երկաթգիծը քաղաքով անցավ նաև դեպի Պյատիխատկի ուղղությամբ։ Ավելի շուտ` 1855 թվականին, Ալեքսանդրիով անցկացվեց հեռախոսագիծ, որ կապում էր Օդեսսան Սանկտ Պետերբուրգի հետ։ Բարեպաստ աշխարհագրական տեղակայումը դեպի Սև ծով և Ղրիմ տանող ուղիների խաչմերուկում դրական ազդեցություն ունեցավ քաղաքում առևտրական շուկայի և արհեստների զարգացման վրա։ 20-րդ դարի սկզբին Ալեքսանդրիայում վերածնվում է արդյունաբերական արտադրությունը. ի հայտ են գալիս մեխանիկայի արհեստանոցներ, թուջի գործարան։ Այդ ժամանակ էլ կատարվեցին տեղական դարչնագույն ածուխի արդյունաբերական վերամշակման առաջին փորձերը։ Քաղաքում ակտիվացավ մշակութային կյանքը։

1904 թվականին բացվեց տղաների գիմնազիա, իսկ 1910 թվականին՝ ուսուցչական սեմինարիա։ 1909 թվականից տպագրվում է «Ալեքսանդրիյսկի գավառական զեմստվոյի նորություններ» թերթը։ 1917-1920 թվականներին Ալեքսանդրիան սոցիալական ցնցում ապրեց, տեղի ունեցան կառավարություն մի քանի փոփոխություններ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը։ 1919 թվականի մայիսի 23-ին Կարմիր բանակի զորքերի միջոցով վերջնականապես լուծարվեց Մատվեյ Գրիգորևի անտիբոլշեվիկյան խռովությունը։ Այնուամենայնիվ, 1919 թվականի մայիսի 7-23-ին 16 օր շարունակ հենց Ալեքսանդրիան դարձավ Գրիգորևի ապստամբական «պետության» մայրաքաղաքը, որի կազմի մեջ էին մտնում ժամանակակից Ուկրաինայի գրեթե ամբողջ հարավային մասը։ Մատվեյ Գրիգորևի կառավարությունը Ալեքսանդրիայի պատմության ամենապայծառ իրադարձություններից է։ Մասնավորապես, դա երևում է նրանից, թե ինչպես է դրա ավարտը նկարագրում Ռուսաստանի հարավի ղեկավար, գեներալ-լեյտենանտ, Սպիտակ շարժման ոգեշնչող Անտոն Իվանովիչ Դենեկինը «Ռուսական խռովության ուրվագծեր»-ում. «1919 թվականի հուլիսի 14-ին Մախնոն, գայթակղելով Գրիգորևին ապստամբական համագումարի ժամանակ, սպանեց նրան։ Կուսակցական անարխիստների պաշտոնական հայտարարությունը այս սպանությունը համարում է մահապատիժ` կատարված հրեաների կողմից Ելիսավետգրադում և բոլշևիկների դեմ պայքարի համար չի արհամարհվել ոչ մի դաշնարի կողմից, նույնիսկ Կամավորական բանակի...:»

Մեծ հայրենական պատերազմի շրջանում Ալեքսանդրիայում կառուցվեցին մեխանիկական գործարան, դարչնագույն ածխի հանքարդյունաբերական ընկերություններ։ Քաղաքում աշխատում էին նաև բազմաթիվ փոքր արտադրական գործարաններ, դրանց թվում են տասը ջերմաղացներ և ձավարաղացներ, 10 ձիթհանքեր, 9 արտադրական արտելներ։ Նկատելի փոփոխություններ տեղի ունեցան քաղաքի մշակութային կյանքում։ Բացվեցին բուժքույրական դպրոցը, մանկավարժական դպրոցը, լուսավորչական տեխնիկումը, սկսեց աշխատել պիոներների պալատը, ստեղծվեց Կրոպովնիցկիի անվան դրամատիկական շարժական թատրոնը։

Հաջորդ տարիներին Ալեքսանդրիան դարձավ հանքագործների և մեքենաշինությամբ զբաղվողների քաղաք։ 1951-1981 թվականներին կառուցվեցին մոտ 20 արդյունաբերական ընկերություններ, որոնցից 10-ը արդյունահանման և գորշ ածխի վերամշակման համար։ Ուկրաինայում և դրա տարածքներից դուրս մեքենաշինական հայտնի ընկերություններ էին. «Էտալ» գիտաարտադրական միությունը, «Վիրա-Սերվիս» ընկերությունը, «Ավտոշտամպ» գործարանը, որոնց արտադրանքները էլեկտրոտեխնիկական ապարատներ, բեռնաթափման տրանսպորտային սարքավորումներ, գյուղատնտեսական մեքենաներ էին։ Քաղաքի տնտեսական զարգացման մեջ մեծ ներդրում ունեցան դիագրամային թղթերի գործարանը և կարի գործարանը։ Ալեքսանդրիայի համար մեծ նշանակություն ունեն կապը, փոստը[ru], հեռագիրը, հեռախոսակապը, որոնք գտնվում են Ուկրաինայի տրանսպորտային «երակների» խաչմերուկում։ 2003 թվականի օգոստոսի 1-ից բաց է Կիև-Դնեպրոպետրովսկ երկաթգիծը, որն անցնում է Ալեքսանդրիայով։

Մինչև 2006 թվական գորշ ածխի ճյուղը գործնականորեն դադարեց գոյություն ունենալ քաղաքում, և քաղաքը դասվեց դեպրեսիվ, մեռնող քաղաքների շարքին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է արևելյան երկայնության 32° 15', հյուսիսային երկայնության 48° 30' կոորդինատներում, տարածաշրջանի արևելքում, Կրոպովնիցկովո քաղաքից 75 կմ հյուսիս-արևելք։ Ալեքսանդրիային ենթարկվող Դմիտրով, Պանտաեվկա գյուղերի հետ միասին քաղաքի տարածքը կազմում է 6142 հա։ Քաղաքի երկայնքովանցնում է Քիշնև-Վոլգոգրադ ավտոճանապարհը։ Ալեքսանդրիայում են հատվում երկու գետեր` Ինգուլեց և Բերեզովկա։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրիան տեղակայված է Մերձդնեպրյան բարձրավայրում` տարածքի հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք թեքությամբ։ Ռելիեֆն իրենից ներկայացնում է մեծամասնությամբ սարահարթ կամ ալիքաձև հարթավայր, որը մասնատված է գետի հովիտներով և ձորակներով, ինչպես նաև հեղեղատներով։ Արևմուտքից դեպի արևելք ձգվող ձորակներում հարավային լանջերը ավելի հարթ են, իսկ հյուսիսայինները` թեք. այսպիսի վայրերում են հայտնաբերվում մինչքեմբրի ժամանակաշրջանի ապարներ։

Սարահարթի միջին բարձրությունը ծովի մակարդակից 200 մ է։ Սակայն նկատվում է բացարձակ բարձրությունների նշանակալի տարբերություն։ Քաղաքը շրջապատում են 136-142 մ բարձրություն ունեցող երեք բարձրություններ։ Հենց դրանցում է կենտրոնացած քաղաքի արդյունաբերական գոտին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
  2. «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին. (ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]