Մարտ հաղթանակից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտ հաղթանակից հետո
ռուս.՝ Бой после победы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիլեն Ազարով
Սցենարի հեղինակՎիլեն Ազարով
ԴերակատարներՄիխայիլ Վոլկով, Գեորգի Ժժենով, Եվգենի Կուզնեցով, Ալեքսեյ Էյբոժենկո, Գրիգոր Գայ և Լյուդմիլա Մակսակովա
ԵրաժշտությունԱլեքսանդր Ֆլյարկովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Մարտ հաղթանակից հետո» (ռուս.՝ «Бой после победы»), խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիլեն Ազարովը 1972 թվականին[1] Վասիլի Արդամատսկու վավերագրական վեպի հիման վրա։ «Ճանապարհ դեպի «Սատուրն» (ռուս.՝ «Путь в «Сатурн», 1967) և «Սատուրնի» վերջ» (ռուս․՝ «Конец «Сатурна», 1968) ֆիլմերով սկսված եռերգության եզրափակիչ մասն է։ Պրեմիերան կայացել է 1972 թվականի օգոստոսի 21-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվական։ Նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայից հետո խորհրդային հետախույզ Սերգեյ Կռիլովը, որը գերմանացիների մոտ աշխատում է որպես Կրամեր, աբվերի մայոր Հերբերտ Վիլհելմիի հետ հայտնվում է ռազմագերիների ամերիկյան ճամբարում։ Ամերիկացիները նախկին գեստապոյականններից և աբվերի հակահետախույզներից գաղտնի հետախուզական և դիվերսիոն ծառայություն են ստեղծում գեներալ Ռեյնհարդ Գելենի ղեկավարությամբ։ Վիլհելմին և Կրիլովին ուշադիր ստուգում են և ներառում են Գելենի կազմակերպությունը։ Տեղեկանալով նոր կազմակերպության ղեկավարության՝ ԽՍՀՄ-ի դեմ գործողությունների համար դիվերսիոն դպրոցների ցանց ստեղծելու մտադրությունների մասին՝ Կռիլովն այդ մասին տեղեկություններ է փոխանցում Կենտրոն։ ԽՍՀՄ-ը պահանջում է Կրիլովին հանձնել որպես «նացիստական ռազմական հանցագործ»։ Ի պատասխան Գելենը որոշում է կայացնում Կրամերին վերացնելու մասին։ Գերմանացի հակաֆաշիստների օգնությամբ Կռիլովը կենդանի և անվնաս վերադառնում է հայրենիք, գեներալ Գելենի կազմակերպությունում նրա գործը շարունակում են Վիլհելմին և Կրիլովի նախկին օգնական Անդրոնովը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Միխայիլ Վոլկով Սերգեյ Կռիով Կրամեր, խորհրդային հետախույզ Սերգեյ Կռիով
Գեորգի Ժժենով Նիկոլայ Իվանովիչ Տիմերին գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Իվանովիչ Տիմերին
Եվգենի Կուզնեցով Սիմակով գեներալ Սիմակով
Ալեքսեյ Էյբոժենկո Վիննիկով գնդապետ Վիննիկով
Գրիգորի Գայ Միխայիլ Նիկոլաևիչ Անդրոնով Միխայիլ Նիկոլաևիչ Անդրոնով
Լյուդմիլա Մակսակովա Սոֆի Կրաուզե Կրամերի կինը Սոֆի Կրաուզե
Վլադիմիր Գուսև Միկիտենկո Միկիտենկո
Մատի Կլոորեն Ռեյնհարդ Գելեն (հնչյունավորել է Ֆելիքս Յավորսկին) գերմանացի գեներալ-լեյտենանտ Ռեյնհարդ Գելեն (հնչյունավորել է Ֆելիքս Յավորսկին)
Նիկոլայ Պրոկոպովիչ Հերբերտ Վիլհելմի աբվերի մայոր Հերբերտ Վիլհելմի
Լյուդմիլա Շապոշնիկովա Գերտա Շենեման կապիտան Գերտա Շենեման
Գրիգորի Օստրին ֆոն Ռանկե ֆոն Ռանկե
Յուրի Լեոնիդով Սմայլս ամերիկացի գեներալ Սմայլս
Նիկոլայ Սալանտ Դոննել ամերիկացի գեներալ Դոննել
Վլադիմիր Տատոսով գեներալ Սմայլսի օգնականը գեներալ Սմայլսի օգնականը
Լիդիա Մալյուկովա Մարտա Հերբերտ Վիլհելմիի կինը Մարտա
Իգոր Յասուլովիչ Գյունտեր դեղագործ, հետախույզ Գյունտեր
Վալենտինա Խմարա Էլզա դեղագործ, հետախույզ Էլզա
Ստեպան Բուբնով Վիլդե Վիլդե
Վերա Բուռլակովա Վերա քարտուղարուհի Վերա
Յուրի Բագինյան Բրունո ֆոն Դանիելց Բրունո ֆոն Դանիելց
Զոյա Վասիլկովա Գրետխեն Գրետխեն
Օլեգ Գոլուբիցկի աբվերի սպա աբվերի սպա
Յուրի Կուզմենկով Լապին մայոր Լապին
Վլադիմիր Մարենկով Վոլոդյա Վիննիկովի համհարզը Վոլոդյա
Ալեքսանդր Պորոխովշչիկով Ռուդոլֆ Բաում Ռուդոլֆ Բաում
Վիկտոր Ֆիլիպով խորհրդային հետախուզության սպա խորհրդային հետախուզության սպա
Արկադի Ցինման Ավգուստ Ցիմբերգ Ավգուստ Ցիմբերգ
Վիկտոր Շուլգին Շտոլց Շտոլց
Վլադիմիր Գուլյաև սերժանտ Համֆրի (լուսագրերում նշված չէ) սերժանտ Համֆրի (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վիլլեն Ազարով, Վասիլի Արդամատսկի, Միխայիլ Բլեյման
  • Ռեժիսոր՝ Վիլլեն Ազարով
  • Օպերատոր՝ Մարկ Դյատլով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ֆլյարկովսկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]