Մարտին եղբայրների տուն
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Վայր | Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով) |
Փողոց | Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով) |
Հիմնադրված է | 1893 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Մարտին եղբայրների տուն (ռուս.՝ Дом братьев Мартын) (Կարմիր տնակ, ռուս.՝ Красный домик[1]), շենք Դոնի Ռոստովում, Բոլշայա Սադովայա փողոցի և Կրեպոստնոյ նրբանցքի խաչմերուկում։ Տունը կառուցվել է 1893 թվականին ճարտարապետ Նիկոլայ Սոկոլովի նախագծով։ Շենքի առաջին սեփականատերը եղել է Մեծ Բրիտանիայի հպատակ Իվան Ռոմանովիչ Մարտինը[2]։ Մարտին եղբայրների տունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկհարկանի շենքը կառուցվել է կարմիր աղյուսից 1893 թվականին ռոստովցի ճարտարապետ Նիկոլայ Սոկոլովի նախագծով։ Տունը կառուցված է էկլեկտիկայի կեղծգոթական ուղղության ոգով[4][5], նրա մեջ համադրված են ռուսական և գերմանական ճարտարապետության տարրեր։ Տան անկյունային մասում առանձնանում է սրածայր աշտարակով էրկերը[6]։
Սկզբում շենքը պատկանում էր բրիտանահպատակ Իվան Մարտինին, ապա նրա կնոջը` Պ. Մարտինին։ Այնուհետև տունը պատկանել է նրանց որդիներին` Վասիլիին, Գեորգիին և Իվանին։ Մարտին ընտանիքին Դոնի Ռոստովում պատկանել է «Ջոն Մարտին և ընկ.» ձուլամեխանիկական գործարանը, որը գտնվել է տան մոտ։ 1910-ական թվականներին Գեորգի Մարտինը եղել է ԱՄՆ-ի հյուպատոս[7], իսկ Մարտին եղբայրների տանը գտնվում էր նրա ընդունարանը։
1920 թվականին շենքը պետականացվեց։ Առաջին հարկում տեղակայվեցին տարբեր հաստատություններ, իսկ երկրորդում` կոմունալ բնակարաններ։ Հայրենական մեծ պատերազմից հետո շենքում անցկացվեց վերանորոգում, որի ընթացքում կորսվեցին ձեղնահարկի պատուհանները։ 1980-1990-ական թվականներին շենքում գտնվում էր Նկարչի տունը, որտեղ տեղակայված էին խանութ-սրահը, ցուցահանդես-վերնիսաժը և հնաոճ իրերի կրպակը։
2007 թվականին շենքը փոխանցվեց Միխայիլ Շոլոխովի պետական թանգարան-արգելոցի հաշվեկշռին, որից հետո սկսվեց նրա վերականգնումը։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո Մարտին եղբայրների տանը տեղակայվելու է այդ թանգարանի մասնաճյուղը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Геннадий Демин Как там у вас, в ХVIII веке? // Ростов Официальный. — 2005. — № 33 (560). Архивировано из первоисточника 8 Ապրիլի 2016.
- ↑ «Донской Вавилон». Московский комсомолец. 2013 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «г.Ростов-на-Дону. Объекты культурного наследия (памятники истории и культуры) государственного (федерального) значения». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Александр Харченко (2013 թ․ օգոստոսի 13). «Ремонт после реставрации?». dom.161.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
- ↑ Сергей Иваненко Частица западной Европы // Ростов Официальный. — 2004. — № 42 (517). Архивировано из первоисточника 8 Ապրիլի 2016.
- ↑ Вера Волошинова. ««Красный домик» – будущий Ростовский филиал музея-заповедника М.А. Шолохова». werawolw.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Продолжается реставрация Дома братьев Мартын». sholokhov.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.