Մարտին Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Կարապետյան
Ծնվել էմարտի 18, 1960(1960-03-18) (63 տարեկան)
ԾննդավայրՇիրակի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ

Մարտին Նազարի Կարապետյան (18 մարտի 1960 թ., ՀԽՍՀ Ղուկասյանի շրջանի Փոքր Սեպասար գյուղ), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 թ. ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը։
  • 1994-1997 թթ. սովորել է Սանկտ-Պետերբուրգի Միխայլովի անվան ռազմահրետանային համալսարանում։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում. եղել է դասակի, մարտկոցի, դիվիզիոնի հրամանատար։
  • 1992 թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել է Ամասիայի շրջանի զինվորական կոմիսար։
  • 1992-1994 թթ. մասնակցել է Իջևանի պաշտպանությանը, Քաշաթաղի, Քարվաճառի ազատագրման մարտերին։
  • 1997-2000 թթ. - 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ - շտաբի պետ,
  • 2000-2003 թթ. - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար,
  • 2003-2008 թթ. - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ։
  • 2008 թ. հուլիսի 15-ին նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ։
  • 2015 թ. փետրվարի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից՝ իր զեկուցագրի համաձայն[1]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է.

  • «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով,
  • «Հայրենիքի մատուցած ծառայության» 2-րդ աստիճանի մեդալով,
  • Արիության մեդալով,
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
  • «Դրաստամատ Կանայան» մեդալով։

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Նախորդող
Գարեգին Գաբրիելյան
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ
Մարտին Կարապետյան

15 հուլիսի 2008 թ. - 2 փետրվարի 2015 թ.
Հաջորդող
Արմեն Ղահրամանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]