Արմեն Ղահրամանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Ղահրամանյան | |
---|---|
սեպտեմբերի 11, 1963[1] (61 տարեկան) - | |
Ծննդավայր | Աստղաշեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ |
Արմեն Բախշիի Ղահրամանյան (սեպտեմբերի 11, 1963[1], Աստղաշեն, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Ղահրամանյանը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 11-ին, Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում։ 2001 թվականին ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիայի դասընթացները։ Ասկերանի շրջանում մասնակցել է մարտական գործողություններին։ Կանոնավոր բանակի ստեղծումից հետո համանուն պաշտպանական շրջանում զբաղեցրել է դասակի հրամանատարի, գումարտակի շտաբի պետի, գումարտակի հրամանատարի, ծառայության պետի պաշտոններ։ 1988 թվականի ապրիլին նշանակվել է 4-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, 1999 թվականի օգոստոսին՝ ՊԲ թիկունքի շտաբի պետ-թիկունքի պետի տեղակալ, 2000 թվականի սեպտեմբերին` ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, թիկունքի պետ, 2008 թվականի հուլիսից եղել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ[2], 2015 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ[3][4]։ 2018 թվականի հոկտեմբերին ազատվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից[5]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան[6]
- «Արիության» մեդալ
- ԼՂՀ նախագահի հրամանագիր` «Շուշիի ազատագրման համար»
- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13757
- ↑ Բակո Սահակյանի հրամանագրով Արմեն Ղահրամանյանն ազատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից
- ↑ Սեյրան Օհանյանը ներկայացրել է ռազմական ինստիտուտի նոր պետին
- ↑ Արմեն Ղահրամանյանը՝ Ռազմական ինստիտուտի նոր պետ
- ↑ Արմեն Ղահրամանյանն ազատվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից(չաշխատող հղում)
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին