Մարտին Գիլավյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Գիլավյան
Ծնվել էփետրվարի 10, 1946(1946-02-10) (78 տարեկան)
Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1969)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1995)

Մարտին Գարեգինի. Գիլավյան (փետրվարի 10, 1946(1946-02-10), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Գիլավյանը ծնվել է 1947 թվականի փետրվարի 10-ին Գորիսում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Վերապատրաստվել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում։ 1982 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի («Ռուսական սիմվոլիզմը և արևելահայ պոեզիան»[1]), 1995 թվականին՝ բանասիրական գիտությունների դոկտորի («Նորագույն շրջանի հայ պոեզիան») գիտական աստիճան (2003 թվականից՝ պրոֆեսոր)։ 1972 թվականից դասավանդում է ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնում, 1995-2011 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկան, 2000 թվականից՝ հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, 2013 թվականից՝ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր[2]։ 2005 թվականից եղել է ՀՊՄՀ «Հայագիտական հանդեսի» գլխավոր խմբագիր[3]։

Աշխատությունները վերաբերում են նորագույն շրջանի հայ գրականությանը։ Հեղինակ է «Ժամանակը և պոեզիան» (1990), «Պոեզիան ու ժամանակի շարժումը» (2003) մենագրությունների[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժամանակը և պոեզիան» (Երևան, 1992):
  • «Պոեզիան և ժամանակի շարժումը», (Երևան, 2002, մենագրություններ)։
  • «Քեզ հետ և առանց քեզ» բանաստեղծությունների ժողովածուն (Երևան, 2003):
  • «Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական դիմանկարը» («Հայագիտական հանդես» 2011, է, «Սևակյան զանգերի նորօրյա ղողանջները», «Գարուն», 2011, 5-6,
  • «Տիպաբանական աղերսակցությունները հոգևոր մաքառումների բանաստեղծական արծարծումներում (Պ. Սևակ-Յու. Մարցինկավիչյուս)», «Հայագիտական հանդես», 2012:
  • «Համո Սահյանը և 1960-ականների գրական շարժումը», («Գարուն», 2012, 11-12):
  • «Հայագիտական հանդես», «Վ. Պետրոսյանը և 1960-70-ական թթ. գրական-գեղարվեստական զարգացումները (ժողովածու)», «Հայագիտական հանդես», թիվ 1, Երևան, 2014:
  • «Գոնսալո Գուարչ. «Հայկական տոհմածառը», «Գարուն», N9-10, 2015, Սերունդների հետ, սերունդների կողքին, «Հայագիտական հանդես» (Հավելված), (Երևան, 2015): (60-ից ավելի գիտական հոդվածներ)։
  • Համո Սահյանի չափածո մատյանի վերջին էջերը, Հայագիտական հանդես, համար 2-րդ, էջ 10, (Երևան, 2017):
  • Սիմվոլիզմը հայ պոեզիայում, ԱՁ «Արման Ասմանգուլյան», էջ 130, (Երևան, 2017)։
  • Վահան Տերյանից Պարույր Սևակ ու մինչև մեր օրերը, ԱՁ «Արման Ասմանգուլյան», էջ 284, (Երևան, 2017):

Գիրք[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոեզիան ու ժամանակի շարժումը։ Հոդվ., գրակ. դիմանկարներ, Նաիրի, 2003, 168 էջ[5]։
  • Սիմվոլիզմը հայ պոեզիայում, Հեղինակային հրատարակչություն, Երևան, 2018, էջ 192։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԿԳՆ մեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսեն մեդալ
  • Մանկավարժական համալսարան» մեդալ
  • ԱԺ նախագահի պատվոգիր
  • ՀՀ վարչապետի պատվոգիր
  • Հայաստանի գրողների միության պատվոգիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Լեզուն ազգի ինքնության պահպանման առաջին գրավականն է». Մարտին Գիլավյան». Hayern Aysor. 2017 թ․ փետրվարի 17. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Մարտին Գարեգինի Գիլավյանի կենսագրությունը ՀՊՄՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Մարտին Գիլավյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  5. Գիլավյան, Մարտին (2003). Պոեզիան ու ժամանակի շարժումը։ Հոդվ., գրակ. դիմանկարներ. Նաիրի. ISBN 9785550013458.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Գիլավյան» հոդվածին։