Մարտին Գերի վերադարձը
Մարտին Գերի վերադարձը ֆր.՝ Le Retour de Martin Guerre | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1], պատմական դրամա և կենսագրական ֆիլմ |
Հիմք | The Wife of Martin Guerre? |
Թվական | 1983 և նոյեմբերի 30, 1984[2] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Daniel Vigne?[1] |
Պրոդյուսեր | Daniel Vigne? |
Սցենարի հեղինակ | Ժան Կլոդ Կառեր, Daniel Vigne? և Natalie Zemon Davis? |
Դերակատարներ | Ժերար Դեպարդիե, Նատալի Բայ, Bernard-Pierre Donnadieu?, Roger Planchon?, Դոմինիկ Պինոն, Անդրե Շոմո, Chantal Deruaz?, Իզաբել Սադոյան, Jean-Claude Perrin?, Մորիս Բարիե, Maurice Jacquemont?, Neige Dolsky?, René Bouloc?, Չեկի Կարիո և Daniel Giraud? |
Օպերատոր | André Neau? |
Երաժշտություն | Michel Portal? |
Մոնտաժ | Denise de Casabianca? |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Նկարահանման վայր | Վերին Գարոն, Balagué?, Palace of the Kings of Majorca? և Fort de Salses? |
Տևողություն | 122 րոպե |
«Մարտին Գերի վերադարձը» (ֆր.՝ Le Retour de Martin Guerre), ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ։ Սյուժեն հիմնված է 16-րդ դարի իրական ինքնակոչության մի դեպքի պատմության վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր գյուղի բնակիչ Մարտին Գերը լքում է իր երիտասարդ կնոջը և գնում է պատերազմելու և ճանապարհորդելու։ Ութ կամ ինը տարի անց Մարտինը վերադառնում է տուն։ Սկզբում նրան ճանաչում և ողջունում են կինը, ընտանիքը և ընկերները, քանի որ նա գիտի իր նախկին կյանքի ինտիմ մանրամասները։
Մի որոշ ժամանակ հետո երկու թափառաշրջիկներ Մարտինին ճանաչում են որպես հարևան Տիլհ գյուղի բնակիչ Առնոյի, սակայն գյուղացիները չեն հավատում այս պնդումներին։ Բայց երբ Մարտինը հորեղբորից պարտքի վճարում է պահանջում, հորեղբայրը վրդովված հարձակվում է Մարտինի վրա։ Սա հանգեցնում է նրա ինքնությունը պարզելու համար դատավարության։
Դատարանում Մարտինը լավ վիճում է, և գյուղացիները բաժանվում են այն հարցի շուրջ, թե իրականում այդ մարդը Մարտինն է։ Դատը հասնում է մինչև պառլամենտը, և դատավորը պատրաստվում է արդարացնել Մարտինին հիմնականում կնոջ՝ Բերտրանդայի ցուցմունքի հիման վրա։
Վերջին պահին դատարան է հայտնվում ևս մեկ վկա, որ էլ ավելի նման է երիտասարդ Մարտինին և ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում բոլոր փաստերը։ Ինքնակոչիկը խոստովանում է, որ ինքը իրական մարտինի մարտական ընկերն է եղել։ Մարտինը նրան ասել է, որ երբեք չի վերադառնա իր գյուղ, ինչից հետո ինքնակոչիկը որոշել է զբաղեցնել նրա տեղը։ Նույնիսկ Բերտրանդան փոխում է իր միտքը և ասում, որ նոր վկան Մարտինն է։ Առնոն դատապարտվում է մահապատժի։
Որոշ ժամանակ անց դատավորը այցելում է գյուղ և Բերտրանդային ասում է, որ նա արդարացվել է Արնոյի հետ դավադրության մեջ։ Բայց դատավորը եզրակացրել է, որ Բերտրանդան հենց սկզբից ճանաչել է ինքնակոչիկին և հարցնում է նրան, թե ինչու է նա պնդում, որ ինքնակոչիկը Մարտինն է։ Բերտրանդան ասում է, որ նա ավելի լավ ամուսին ու տղամարդ է եղել, և նրանք միասին լավ կյանք են ունեցել։ Դատավորը հարցնում է նրան, թե ինչու վերջին պահին փոխեց իր միտքը։ Բերտրանդան ասում է, որ Առնոյի աչքերի մեջ տեսել է, որ գործն անհույս է դարձել, և որ հենց ինքն ուզում է, որ Բերտրանդան անգիտություն ձևացնի, որպեսզի ապրի իր և իր երեխաների համար։
Առնոյին տանում են դեպի կախաղան։ Ամբողջ ընթացքում նա զղջում է իր արարքի համար։ Վերջում նշվում է, որ դատավորը հետագայում մահապատժի է ենթարկվել իր բողոքական հավատքի համար։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժերար Դեպարդյե - «Մարտին Գեր» (Առնո դյու Տիլհ)
- Նատալի Բայե - Բերտրանդա դը Ռոլս
- Մորիս Բառիեր - հորեղբայր
- Բեռնար-Պիեռ Դոնադիե - Մարտին Գեր
- Իզաբել Սադոյան - Քեթրին Բոեր
- Ռոզ Թիերի - Ռայմոնդա դը Ռոլս
- Շանտալ Դերուազ - Ժաննա
- Մորիս Ժակմոն - դատավոր Ռիյե
- Ռոժեր Պլանշոն - դատավոր Ժան դը Կորաս
- Դոմինիկ Պինոն - Անտուան
- Ֆիլիպ Բաբին - Ժակ
- Վալերի Շասինյե - Գիյեմետ
- Ադրիեն Դյուկեն - Սանշի Գեր
- Չեկի Կարյո - Օգոստին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- 1982 ֆիլմեր
- Ֆրանսիական պատմական ֆիլմեր
- Ֆրանսիական կենսագրական ֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- 1980-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1980-ականների ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 16-րդ դարում