Մարտինկո
Մարտինկո ռուս.՝ Мартынко | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երգիծանք |
Ռեժիսոր | Էդուարդ Նազարով |
Սցենարիստ | Էդուարդ Նազարով |
Հնչյունավորում | Լեոնիդ Կուրավլյով, Նինա Ռուսլանովա և Նինա Կորնիենկո |
Պրոդյուսեր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1987 |
Մարտինկո (ռուս.՝ Мартынко), ռեժիսոր Էդուարդ Նազարովի նկարված մուլտֆիլմը[1], որն ստեղծվել է ըստ Բորիս Շերգինի համանուն հեքիաթի մոտիվների։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվոր Մարտինկոն ընկնում է զինվորական կալանատուն այն բանի համար, որ ծառայողական դիրքը թողել էր ֆուտբոլ խաղալու համար և պատահաբար գնդակով խփել էր գեներալին։ Նա իր բանտախցի սեղանի վրա գտնում է կախարդական խաղաքարտեր, որոնցով խաղալ ոչ ոք չէր հրաժարվում, իսկ հաղթում էր միշտ տերը։ Առաջին գործը լինում է հսկիչին հաղթելը` շահելով թե՛ դրամը, թե՛ քսակը, թե՛ բանալիները։
Թողնելով հսկիչին բանտախցում իր փոքր ունեցվացքով և ազատության մեջ հայտնվելով` խաբեբա Մարտինկոն շուկայում աշխատում է իր առաջին կապիտալը և մտնում է բարձր հասարակություն։ Այնտեղ նա շարունակում է մարդկանց խաբել։ Ամենավերջում Մարտինկոն խաբում է թագավորին, և վերջինս որոշում է նախկին զինվորին դարձնել մաքսային նախարար։ Իր նախարարական աթոռի մոտ նստած սպասարկելով օտարերկրացիներին` խաբեբան շարունակում է մեջտեղ բերել խաղաքարտերը և թագավորին բավականին շատ եկամուտ է բերում։ Այնուամենայնիվ, «օտարերկրացիները որոշում են Մարտինկոյին չեզոքացնել», իսկ արքայադուստ Ռաիսկա նրանց ղեկավարությամբ նրան խմեցնում է և դուրս շպրտում, որտեղ էլ հերոսը գտնում է կախարդական խնձորներ։ Կանաչ խնձորները մարդուն դարձնում են գեղեցիկ, իսկ կարմիրները կոտոշներ են աճեցնում։ Վրեժի ծրագիրը տեղում հասունանում է։
Վաճառականի անվան տակ Մարտինկոն Ռաիսկայի աղախնին` պառավ Մաշկային, կանաչ խնձոր է տալիս։ Մաշինկան միանգամից երիտասարդանում է, գեղեցկանում է և վազում է պալատ, որտեղ թագուհուն պատմում է այդ խնձորի մասին։ Ռաիսկան հրամայում է իր համար բերել այդ խնձորը։ Մաշինկան վերադառնում է գեղեցիկ խնձորներով, և թագուհու գլխին, որը կերել էր խնձորը, աճում են ծառերի նման մեծ կոտոշներ։ Պալատում խուճապ է, խնձորների բոլոր վաճառականներին բանտարկում են։
Կրկին կերպարանափոխվոլով` Մարտինկոն բժշկի կերպարով մտնում է պալատ` բժշկական խորրհրդակցության և թագուհուն տալիս է կանաչ խնձորները։ Նիհար Ռաիսկան ազատվում է կոտոշներից, և հետո բարիանում է, և Մարտինկոն իսկույն սիրահարվում է նրան։ Թագուհին խոստովանում է իր փրկչին իր վաղեմի սիրո մասին, իսկ ուրախացած արքան հավանություն է տալիս այդ ամուսնությանը։ Քամին քշում է կախարդական խաղաքարտերը, որոնք մնացել էին պատշգամբին, և դրանք թռչում են քաղաքի փողոցներով մեկ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տնօրեն` Ռ. Սոկոլովա
- Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
- Մոնտաժող` Նատալյա Ստապենցևա
- Ռեժիսորի օգնական` Տատյանա Լիտկո
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շանհայի միջազգային փառատոնի պաշտոնական ընտրություն, 1988 թվական։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Masters of Russian Animation Volume 4» մուլտֆիլմերի հավաքածուում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Наталья Василькова Эдуард Назаров // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Masters of Russian Animation Volume 4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտինկո»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մարտինկոն» Аниматор.ру կայքում
- «Մարտինկո» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|