Jump to content

Մարշալի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշալի գրադարան
Երկիր Միացյալ Թագավորություն
Տեսակհամալսարանի գրադարան

Մարշալի գրադարան (անգլ.՝ Marshall Library of Economics), Քեմբրիջի համալսարանի մասնագիտացված տնտեսական գրադարան։

Գրադարանի պատմությունը սկսվել է 1885 թվականին, երբ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորներ Ալֆրեդ Մարշալն ու Հենրի Սիջվիկը սեփական գրքերը համալսարանին նվիրեցին ուսանողների օգտագործման համար։ Գրքերը տեղավորեցին աստվածաբանության դպրոցում։ 1906 թվականին գրքերը ի պահ հանձնվեցին համալսարանի տնտեսագիտության և քաղաքականության հարցերով հատուկ խորհրդին։ 1909 թվականին Ալֆրեդ Մարշալի ուսանող, տնտեսագետ Ջ. Մ. Քեյնսը դարձավ «Ֆակուլտետի տնտեսագիտության գրադարան» անվանումը ստացած հավաքածուի առաջին նշանակված գրադարանավարը։

Ա. Մարշալը մինչև իր մահը` 1924 թվականը, գրադարանին է նվիրաբերել գրքեր և դրամական միջոցներ։ Այդ պատճառով 1925 թվականին գրադարանը ստացել է ներկա անվանումը։ Հիմնադրի այրին` Մերի Մարշալը, գրադարանը գլխավորել է այդ ժամանակից մինչև 1944 թվականը։ Ամուսնու մահից հետո նա ամեն տարի գրադարանին է նվիրաբերել 250 ֆունտ ստեռլինգ, և իր կտակում գրադարանին է թողել ևս 10 000 ֆունտ ստեռլինգ։

Հավաքածուի գրադարանավարներից մեկը հայտնի տնտեսագետ Պիերո Սրաֆան էր։

1960-ականներին գրադարանը տեղափոխվել է հատուկ կառուցված շենք Սիջուիկ պողոտայում։

Ներկայումս գրադարանն ունի 1800 գրանցված ընթերցող։ Գրադարանի ֆոնդը կազմում է ավելի քան 75 000 գիրք և 25 000 մասնագիտացված ամսագիր[1], ինչպես նաև պատմական հավաքածուներ, որոնք ներառում են Քեմբրիջի տնտեսագետների (Ալֆրեդ Մարշալի, Ջոն Քեյնսի, Արթուր Պիգուի, Էդվին Ռոբինսոնի և այլոց) մոտ 4000 գիրք և արխիվային նյութեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Cambridge Libraries Directory, Marshall Library». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]