Մարկ Միլիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մարկ Միլիգան
անգլ.՝ Mark Milligan
20180601 FIFA Friendly Match Czech Republic vs. Australia Mark Milligan 850 0206.jpg
Քաղաքացիությունը Flag of Australia (converted).svg Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1985(1985-08-04)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Սիդնեյ, Ավստրալիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Մարկ Դենիել Միլիգան (անգլ.՝ Mark Daniel Milligan, օգոստոսի 4, 1985(1985-08-04)[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, որը խաղացել է աջ պաշտպանի դիրքում, նաև պաշտպանության կենտրոնում կամ հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլիգանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ավստրալիական ցածր լիգաներում՝ «Նորտերն Սպիրիտ»-ում և «Բլեկթաուն Սիթիի»-ում։ 2005 թվականին նա տեղափոխվել է Էյ Լիգայի «Սիդնեյ ՖԱ», որի կազմում խաղացել է 3 մրցաշրջան, ապա ևս մեկ մրցաշրջան անցկացրել է ավստրալիական բարձր դիվիզիոնում՝ «Նյուքասլ Յունայթեդ Ջետս»-ում։ 2009 թվականին Միլիգանը որոշել է իրեն փորձել օտարերկրյա առաջնությունում, սակայն ի տարբերություն ֆուտբոլիստների մեծամասնությանը տեղափոխվել է ոչ թե Եվրոպա, այլ Ասիա՝ մի խաղաշրջան անցկացնելով «Շանխայ Շենխուա» ակումբում, իսկ 2010 թվականից՝ խաղալով ճապոնական «ՋԵՖ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կազմում։

2012 թվականի հունվարին Միլիգանը վարձով է վերցվել «Մելբուրն Վիկտորի» ֆուտբոլային ակումբի կողմից[4], իսկ 2012 թվականին «Մելբուրն Վիկտորի»-ի հետ կնքել է եռամյա պայմանագիր[5]։

2015 թվականի ամռանը Միլիգանը տեղափոխվել է Միացյալ Էմիրությունների առաջնության «Բանի Յաս» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։

2017 թվականի հուլիսին «Մելբուրն Վիկտորի»-ն հայտարարել է Միլիգանի 2017/18 թվականի խաղաշրջան վերադառնալու մասին՝ որպես արտոնյալ խաղացող[6]։

2018 թվականի սկզբին Միլիգանը 1 մլն դոլարով վաճառվել է Ջիդիի Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Ահլի» ֆուտբոլային ակումբին[7]։

2018 թվականի օգոստոսի 18-ին Միլիգանը երկամյա պայմանագիր է կնքել Շոտլանդիայի առաջնության «Խիբերնիան» ակումբի հետ[8]։ 2018/19 մրցաշրջանում նա կանոնավոր խաղացել է ակումբի կազմում, բայց խաղաշրջանի վերջում լքել է այն[9]։

2019 թվականի հուլիսի 1-ին Միլիգանը պայմանագիր է կնքել «Սաութենդ Յունայթեդ»-ի հետ[10]։

2020 թվականի հուլիսի 30-ին Միլիգանը վերադարձել է հայրենիք՝ երկամյա պայմանագիր կնքելով Էյ լիգայի «Մակարթուրի» հետ[11]։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ակումբի պատմության մեջ առաջին անգամ նշանակվել է թիմի ավագ[12]։ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին «Մակարթուրի» նորամուտային մրցախաղում ակումբի պատմության մեջ առաջին գոլն է խփել և հաղթանակ է բերել նվազագույն հաշվով[13][14][15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում մարկ Միլիգանը նորամուտ է ունեցել 2006 թվականի հունիսի 7-ին Լիխտենշտեյնի հավաքականի դեմ մրցախաղում։ Միլիգանը Ավստրալիայի հավաքականի կազմում էր 2006-ի աշխարհի առաջնությունում և 2010-ի աշխարհի առաջնությունում, սակայն չի մասնակցել ոչ մի հանդիպման՝ նստելով պահեստայինների նստարանին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիդնեյ»
  • Ավստրալիայի չեմպիոն 2005/06
  • Օվկիանայի չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2005
«Մելբուրն Վիկտորի»
  • Ավստրալիայի չեմպիոն՝ 2014/15, 2017/18
  • Ավստրալիայի կանոնավոր առաջնության հաղթող՝ 2014/15
Ավստրալիայի հավաքական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Victory Ink Milligan Deal»։ FTBL (անգլերեն)։ January 24 2012։ Վերցված է 2021-03-02 
  5. «Milligan Heads Back To Melbourne Victory»։ FTBL (անգլերեն)։ July 11 2012։ Վերցված է 2021-03-02 
  6. «Melbourne Victory have signed former captain Mark Milligan as a marquee for the upcoming 2017-2018 A-League season»։ The World Game (անգլերեն)։ 31 July 2017։ Վերցված է 2018-06-17 
  7. Dominic Bossi (29 January 2018)։ «Melbourne Victory agree to sell Mark Milligan to Saudi Arabian club Al-Ahli»։ The Sydney Morning Herald (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  8. «Mark Milligan: Hibernian sign Australia midfielder»։ bbc.com (անգլերեն)։ 18 August 2018 
  9. «MARK MILLIGAN TO DEPART»։ hibernianfc.co.uk (անգլերեն)։ 18 May 2018։ Արխիվացված է օրիգինալից 18 May 2019-ին։ Վերցված է 30 August 2021 
  10. «Mark Milligan joins Southend United after leaving Hibs»։ edinburghnews.scotsman.com (անգլերեն)։ 1 July 2019 
  11. Dominic Bossi (July 30, 2020)։ «Former Socceroos captain signs marquee deal with Macarthur»։ The Sydney Morning Herald (անգլերեն)։ Վերցված է 2021-03-02 
  12. «Mark Milligan appointed Macarthur FC Inaugural Captain»։ Macarthur FC (անգլերեն)։ October 22, 2020։ Վերցված է 2021-03-02 
  13. John Greco (December 30, 2020)։ «Macarthur record famous win over Wanderers in inaugural A-League match»։ A-League (անգլերեն)։ Վերցված է 2021-03-02 
  14. «Match Report: Bulls Take 3 Points in Thrilling Inaugural Match»։ Macarthur FC (անգլերեն)։ December 30, 2020։ Վերցված է 2021-03-02 
  15. Glenn Cullen (December 30 2020)։ «'He has been like that since day one' - Ante hails his Macarthur hero»։ FTBL (անգլերեն)։ Վերցված է 2021-03-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]