Մարկ Կուկուրելյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Կուկուրելյա
իսպ.՝ Marc Cucurella
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1998(1998-07-22)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Ալելյա, Մարեսմե
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Մարկ Կուկուրելյա[2] Սասետա (իսպ.՝ Marc Cucurella Saseta;հուլիսի 22, 1998(1998-07-22)[1], Ալելյա, Մարեսմե) իսպանացի ֆուտբոլիստ, «Չելսի» ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկը դաստիարակվել է «Էսպանյոլի» համակարգում մինչև 2012 թվականը, որից հետո միացել է «Բարսելոնայի» հայտնի «Լա Մասիա» ակադեմիային։ Այնտեղ նա խաղացել է մինչև 2017 թվականը։ 2016/17 մրցաշրջանում Մարկն իր առաջնախաղը նշել է ակումբի երկրորդ թիմում՝ Բարսելոնա Բ-ի կազմում։ Ընդհանուր առմամբ, իր առաջին մրցաշրջանում նա անցկացրել է տասնմեկ խաղ։ 2017/18 մրցաշրջանում Մարկը սկսել է ներգրավվել առաջին թիմի մարզումներին և հանդիպումներին։ Նա ընդգրկվել է ակումբի հայտացուցակում՝ 2017/18 թվականների Չեմպիոնների լիգայի համար[3]։ Նրա առաջնախաղը «Բարսելոնայի» կազմում կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին՝ «Ռեալ Մուրսիայի» դեմ Իսպանիայի Գավաթի խաղում, որտեղ Մարկը 83-րդ րոպեին փոխարինել է Լյուկա Դինին[4]։

2018/19 մրցաշրջանը նա սկսել է Էյբարում, որի կազմում անցկացրել է 31 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկը պատանեկան մակարդակով ներկայացրել է Իսպանիան։ Իսպանիայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում նա մասնակցել է 2015 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Ամբողջ մրցաշարի ընթացքում Մարկն իր թիմի հիմնական ձախ պաշտպանն էր։ Ավստրիայի իր հասակակիցների հետ առաջին տուրի խաղում Մարկը դեղին քարտ ստացավ[6]։ Իսպանիան դուրս եկավ այդ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա Բ»

  • Սեգունդա Բ-ի հաղթող 2016/17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. корректное испанское произношение Кукурейя
  3. «Barça B players eligible in the Champions League». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  4. «Отчёт о матче «Реал Мурсия» — «Барселона»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  5. «Новости на ФНК: Эйбар арендовал защитника Барселоны». football.kulichki.net. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  6. «Отчёт о матче Испания U17 — Австрия U17». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]