Jump to content

Մարկ Գեհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Գեհի
անգլ.՝ Marc Guéhi
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 2000(2000-07-13)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 182 սանտիմետր[2]
Դիրք կենտրոնական պաշտպան

Ադջի Կինինկին Մարկ-Իսրաել Գեհի (անգլ.՝ Addji Keaninkin Marc-Israel Guehi;հուլիսի 13, 2000(2000-07-13)[1], Աբիջան, Կոտ դ'Իվուար), անգլիացի ֆուտբոլիստ, Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելաս» ակումբի և Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկը «Չելսիի» երիտասարդական ակադեմիայի սան է: Նա ակումբում խաղացել է վեց տարեկանից։ 2017 թվականի սեպտեմբերին ստորագրել է իր առաջին մասնագիտական պայմանագիրը[3]։

2020 և 2021 թվականներին վարձավճարով հանդես է եկել «Սուոնսի Սիթիում»։

2021 թվականի հուլիսին տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»։ 2021 թվականի օգոստոսի 14-ին նա իր նորամուտն է նշել «Փելաս»-ի կազմում՝ Պրեմիեր լիգայում «Չելսի»-ի դեմ արտագնա խաղում[4]։ 2021 թվականի նոյեմբերի 20-ին իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում՝ «Բըրնլիի» դեմ արտագնա խաղում[5]։

Հավաքականի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 16-ին իր նորամուտն է նշել Անգլիայի մինչև 16 տարեկանների հավաքականում։

2016 թվականի սեպտեմբերի 28-ին իր նորամուտն է նշել Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքականում։ 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել հավաքականի կազմում, որտեղ նգլիացինելը եզրափակչում պարտվել են իսպանացիներին, իսկ Աշխարի առաջնությունում անգլիացիները պահել են հաղթանակը, եզրափակչում վրեժ լուծելով իսպանացիներից։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին իր նորամուտն է նշել Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում։

2018 թվականի հոկտեմբերի 11-ին իր նորամուտն է նշել Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Պորտուգալիայի մինչև տարեկանների 19 հավաքականի դեմ խաղում՝ դառնալով գոլի հեղինակ[6]։

Հետագայում նա խաղացել է Անգլիայի մինչև 20 և 21 տարեկանների հավաքականներում։

2022 թվականի մարտի 26-ին իր նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի կազմում՝ Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում[7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի հավաքական (Մ17)
  • Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող․ 2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://foot.be/joueur/marc-guehi/
  3. «Marc Guehi» (անգլերեն). ChelseaFC.com. Արխիվացված է օրիգինալից 2019-05-17-ին. Վերցված է 2018-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Chelsea vs. Crystal Palace» (անգլերեն). Soccerway.com. 2021-08-14. Արխիվացված է օրիգինալից 2022-03-28-ին. Վերցված է 2022-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Burnley vs. Crystal Palace» (անգլերեն). Soccerway.com. 2021-11-20. Արխիվացված է օրիգինալից 2022-03-28-ին. Վերցված է 2022-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Portugal U19 - England U19, Oct 11, 2018 - International Friendlies» (անգլերեն). Transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2021-12-14-ին. Վերցված է 2018-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «England vs. Switzerland» (անգլերեն). Soccerway.com. 2022-03-26. Արխիվացված է օրիգինալից 2022-03-26-ին. Վերցված է 2022-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]