Մարկ Արոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկ Արոնսոնը
Մարկ Արոնսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1950(1950-10-19)[1] (70 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, մանկագիր և բլոգեր
Կայքmarcaronson.com

Մարկ Հենրի Արոնսոն (անգլ.՝ Marc Henry Aronson, հոկտեմբերի 19, 1950(1950-10-19)[1]), ամերիկացի գրող, խմբագիր, հրատարակիչ, հրապարակախոս և պատմաբան։

Գրել է պատմական և կենսագրական ոչ գեղարվեստական գրքեր երեխաների և երիտասարդերի, ինչպես նաև` պատանի ընթերցողների մասին ոչ գեղարվեստական գրքեր մեծահասակների համար։ Արոնսոնը թատերական դիզայներ Բորիս Արոնսոնի որդին է, ռաբբի Սոլոմոն Արոնսոնի և երաժշտական դիրիժոր Հեինրիխ Ջալովեթսի թոռը[2]։

2012 թվականի հունիսի դրությամբ նա «Կշռադատելով աղբյուրը» (Consider the Source) վերնագրով սյունյակ էր վարում School Library Journal ամսագրում[3]։ 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ School Library Journal ամսագրում վարում էր «Ոչ գեղարվեստական գրականությունը կարևոր է» (Nonfiction Matters) խորագրով բլոգ։

2001 թվականին Արոնսոնն արժանացել է Ռոբերտ Ֆ․ Սիբերսի առաջին ոչ գեղարվեստական գրականության մեդալին` «Սըր Վալտեր Ռեյլին և արշավանք դեպի էլդորադո» աշխատության համար[4]։

Արոնսոնը Նյու Յորքի համալսարանում ստացել է ամերիկյան պատմության թեկնածուի աստիճան։ 1997 թվականին նա ամուսնացել է հեղինակ Մարինա Բուդհոսի հետ[5]։ Նրանք ունեն երկու որդի և ապրում են Մափլևուդում, Նյու Ջերսիում։

Արոնսոնն աշխատում է Ռուդջերս համալսարանի գրադարանավարության և տեղեկատվական գիտության ֆակուլտետում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր միջին ընթերցողի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ain’t Nothing but a Man: My Quest to Find the Real John Henry, with Scott Reynolds Nelson, National Geographic Children's Books, 2007
  • For Boys Only: The Biggest, Baddest Book Ever, with HP Newquist, Feiwel & Friends, 2007[6]
  • The World Made New: Why the Age of Exploration Happened and How It Changed the World, with John W. Glenn, National Geographic Children's Books, 2007
  • If Stones Could Speak: Unlocking the Secrets of Stonehenge, National Geographic Children's Books, 2010
  • Sugar Changed the World, with Marina Budhos, Clarion Books, 2010
  • Trapped: How the World Rescued 33 Miners from 2,000 Feet Below the Chilean Desert, Atheneum Books for Young Readers, 2011
  • "The Skull in the Rock: How a Scientist a Scientist, A Boy, and Google Earth Opened a New Window Into Human Origins", with Dr. Lee R. Berger National Geographic Children's Books, 2012

Գրքեր երիտասարդների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Art Attack: A Brief Cultural History of the Avant-Garde, Clarion Books, 1998
  • Sir Walter Ralegh and the Quest for El Dorado, Clarion Books, 2000
  • John Winthrop, Oliver Cromwell, and the Land of Promise, Clarion Books, 2004
  • The Real Revolution: The Global Story of American Independence, Clarion Books, 2005
  • Witch-Hunt: Mysteries of the Salem Witch Trials, Atheneum Books for Young Readers, 2005
  • Race: A History Beyond Black and White, Atheneum Books for Young Readers, 2007
  • Robert F. Kennedy: Crusader, Viking Juvenile, 2007
  • Bill Gates: Tycoon, Viking Juvenile, 2008
  • Unsettled: The Problem of Loving Israel, Atheneum Books for Young Readers, 2008
  • "Pick-Up-Game: A Full Day of Full Court" (co-editor) Candlewick Press, 2011
  • Master of Deceit: J. Edgar Hoover and America in the Age of Lies, Candlewick Press, 2012

Գրքեր մեծահասակների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Exploding the Myths: The Truth About Teenagers and Reading, Scarecrow Press, 2001
  • Beyond the Pale: New Essays for a New Era, Scarecrow Press, 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #125454609 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. «Aronson, Solomon (1862–1935) : The Blackwell Dictionary of Judaica : Blackwell Reference Online»։ Blackwellreference.com։ Վերցված է 2012-06-22 
  3. «Consider the Source: Hello Again»։ հունիսի 26, 2012 
  4. «Sibert Medal winners»։ Ala.org։ Վերցված է 2012-06-22 
  5. Published: September 14, 1997 (1997-09-14)։ «New York Times wedding announcement for Marc Aronson and Marina Budhos»։ Nytimes.com։ Վերցված է 2012-06-22 
  6. New York Times review of For Boys Only

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]