Մարկուս Սմարթ
Մարկուս Սմարթ Marcus Smart | ||
Ակումբ | Բոստոն Սելտիքս | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 36 | |
Ի ծնե տրված անունը | Մարկուս Օսմոնդ Սմարթ Marcus Osmond Smart | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1994 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Ֆլաուեր Մաունդ, Տեխաս, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,93 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | «Մարկուս» ավագ դպրոց (Ֆլաուեր Մաունդ, Տեխաս) | |
համալսարան | Օկլահոմա Սթեյթ (2012–2014) | |
Դրաֆթի տարի | 2014 / ռաունդ` 1 / ընտր.` ւ-րդ | |
Դրաֆթ ակումբ | Բոստոն Սելտիքս | |
Կարիերայի պատմություն
| ||
Բոստոն Սելտիքս (2007-այժմ) → Մեն Ռեդ Քլոուզ (Դի լիգա, 2014) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Մարկուս Սմարթ (անգլ.՝ Marcus Smart; մարտի 6, 1994, Դալաս), ամերիկացի բասկետբոլիստ, որը հանդես է գալիս ԲԱԱ-ի «Բոստոն Սելտիքս» ակումբում։ Նա նաև հանդես է եկել «Օկլահոմա Սիթի Թանդեր»-ի ուսանողական հավաքականում։ Համարվել է 2013 թվականի դրաֆթի ամենախոստումնալից մասնակիցներից մեկը[1], սակայն ապրիլի 16-ին Sports Illustrated-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կմնա համալսարանում։ 2014 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից, 6-րդ համարի ներքո։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմարթը Կամելիա Սմարթի և Բիլի Ֆրենկի որդին է։ Բացի Սմարթից ընտանիքում կար ևս երեք երեխա՝ Տոդ Ուեստբրուկը, Ջեֆ Ուեստբրուկը և Մայկլ Սմարթը։ Մարկուսը սովորել է Տեխաս նահանգի, Ֆլաուեր Մաունդ փոքրիկ քաղաքի, Էդվարդ Մարկուսի անվան ավագ դպրոցում։ Մարկուսը հանդես է եկել բասկետբոլի դպրոցական ակումբում և տարել է 115 հաղթանակ ու ընդամենը 6 պարտություն։ Երկու անգամ համարվել է 5A նահանգի լավագույն խաղացող։ Մարկուսը նաև հանդես է եկել McDonald’s համաամերիկական հավաքականում և առաջին համաամերիկյան ESPNHS հավաքականում։ Մինչև իններորդ դասարանը Մարկուսը զբաղվում էր նաև ամերիկյան ֆուտբոլով, իսկ ազատ ժամանակ զբաղվում էր թենիսով[2]։
Ելույթը համալսարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմարթը, Օկլահոմա նահանգի համալսարանում, իր առաջին մրցաշրջանի ժամանակ օգնում է «Քովբոյս» ակումբին ավարտել մրցաշրջանը 24-8 արդյունքով և Big 12 կոնֆերենցիայում գրավել երրորդ հորիզոնականը։ Սմարթը միջինում հավաքում էր 15,4 միավոր, 5,8 անդրադարձ և 4,2 փոխանցում, իսկ խլումների քանակով դառնում է առաջինը մրցաշրջանում՝ հավաքելով 99 խլում։ «Քովբոյս»-ը այդ մրցաշրջանում դուրս է գալիս NCAA առաջնություն, որտեղ միջին-արևմտյան տարածաշրջանի ցուցանշային աղյուսակում գրավում է 5-րդ հորիզոնականը։ Առաջին փուլում «Քովբոյս»-ը պարտվում է ցուցանշային աղյուսակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող «Օրեգոն Դաքս»-ին։ 2013 թվականի ապրիլի 17-ի հրաժարվում է մասնակցել դրաֆթին և շարունակում է ուսումը համալսարանում։ Նրա հետ ևս երկու մարզիկ՝ Լե'Բրայան Նեշը և Մարկել Բրաունը, նույնպես հրաժարվում են մասնակցել դրաֆթին և նախընտրում են ուսումը։ 2013 թվականին Մարկուսը կրկնում է «Քովբոյս»-ի ռեկորդը մեկ խաղում հավաքած միավորների քանակով՝ հավաքելով 39 միավոր։
2014 թվականի փետրվարի 8-ին «Տեխաս Տեկ» ակումբի դեմ խաղում խաղի վերջին վայրկյաններին վեճ է առաջանում։ Մարկուսը հրում է երկրպագուներից մեկին և վաստակում տեխնիկական տուգանք։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այդ երկրպագուն ռասիստական արտահայտություն է կատարել Մարկուսի հասցեին, սակայն մամուլի ասուլիսի ժամանակ ոչ Սմարթը, ոչ մարզիչը չեն ապացուցում այդ տեղեկատվությունը։ Այդ դեպքի պատճառով Սմարթը հեռացվում է հետագա երեք խաղերից[3]։ «Տեխաս Տեկ»-ի ղեկավարական կազմը հետազոտություն է կատարում, որի հետևանքով բացահայտվում է, որ երկրպագուն ռասիսատական արտահայտություն չի կատարել, սակայն փոխարենը նա վիրավորել է Սմարթին։ Նա համաձայնվում է չհաճախել «Տեխաս Տեկ»-ի 2013/14 մարզաշրջանի խաղերին[4]։
Կարիերան ԲԱԱ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոստոն Սելտիկս
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 26-ին Մարկուս Սմարթը ԲԱԱ-ի 2014 թվականի դրաֆթի ժամանակ ընտրվում է 6-րդ համարի ներքո «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից[5] 2014 թվականի հուլիսի 5-ին թիմի կազմում հանդես է գալիս 2014 թվականի ԲԱԱ ամառային առաջնությանը[6]։ 2014 թվականի հույիսի 10-ին Սմարթը պայմանագիր է կնքում «Բոստոն Սելտիքս» ակումբի հետ[7]։
Բոստոնի կազմում իր հինգերորդ խաղի ընթացքում Սմարթը վնասվածք է ստանում։ Բուժզննումից հայտնի է դառնում, որ նա չի կարող խաղալ 2-3 շաբաթ։ Մարկուսը բաց է թողնում մրցաշրջանի 10 հանդիպում[8]։ Սմարթը խաղադաշտ է վերադառնում դեկտեմբերի 3-ին։ Դեկտեմբերի 4-ին Սմարթին տեղափոխում են Բոստոնի ֆարմ ակումբ, որտեղ անցկացնում է ընդամենը մեկ խաղ[9]։ Հաջորդ օրը Սմարթին վերադարձնում են գլխավոր ակումբ[10]։ 2015 թվականի մարտի 21-ին Սմարթը հեռացվում է խաղից՝ գոտկատեղից ցածր հարված կատարելու պատճառով[11]։
2015 թվականի հուլիսի 16-ին Լաս Վեգասում կայացող ԲԱԱ ամառային առաջնությանը Սելտիքսի կազմում ստանում է աջ ձեռքի երկու մատների հոդախախտ[12]։ 2015 թվականի նոյեմբերի 15-ին «Օկլահոմա-Սիթի Թանդեր» ակումբի դեմ խաղում սահմանում է իր անձնական արդյունաբերության ռեկորդը՝ հավաքելով 26 միավոր[13]։ Նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում Սմարթը բաց է թողնում 18 խաղ՝ ոտքի վնասվածքի պատճառով։ Նոյեմբերի 27-ին «Նյու-Յորք Նիքս» ակումբի դեմ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ 13 րոպե և հավաքում 6 միավոր[14]։ 2016 թվականի հունվարի 15-ին «Ֆինիքս Սանզ» ակումբի դեմ խաղում Սմարթը իր կարիերայում առաջին անգամ սահմանում է Թրիփլ-Դաբլ՝ հավաքելով 10 միավոր, 11 փոխանցում և 11 անդրադարձ։ Այդ կերպ նա դառնում է Սելտիքսի պատմության մեջ առաջին բասկետբոլիստը, որը սահմանել է Թրիփլ-Դաբլ՝ դուրս գալով փոխարինողների նստարանից[15]։ Հունվարի 31-ին Սմարթը թարմացնում է իր անձնական ռեկորդը՝ հավաքելով 31 միավոր[16]։
ԲԱԱ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2014-16 | Բոստոն | 67 | 38 | 27.0 | .367 | .335 | .646 | 3.3 | 3.1 | 1.5 | .3 | 7.8 |
2015-16 | Բոստոն | 61 | 10 | 27.3 | .348 | .253 | .777 | 4.2 | 3.0 | 1.5 | .3 | 9.1 |
2016-17 | Բոստոն | 79 | 24 | 30.4 | .359 | .284 | .812 | 3.9 | 4.6 | 1.6 | .4 | 10.6 |
2017-18 | Բոստոն | 54 | 11 | 29.9 | .367 | .301 | .729 | 3.5 | 4.8 | 1.3 | .4 | 10.2 |
Կարիերա | 261 | 83 | 28.7 | .360 | .293 | .756 | 3.7 | 3.9 | 1.5 | .4 | 9.4 |
Փլեյ-Օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2015 | Բոստոն | 4 | 3 | 22.5 | .483 | .231 | .533 | 2.8 | 1.3 | .3 | .3 | 9.8 |
2016 | Բոստոն | 6 | 1 | 32.2 | .367 | .344 | .810 | 4.5 | 3.0 | 1.7 | .8 | 12.0 |
2017 | Բոստոն | 18 | 3 | 29.9 | .351 | .397 | .640 | 4.7 | 4.7 | 1.5 | .9 | 8.6 |
2018 | Բոստոն | 15 | 4 | 29.9 | .336 | .221 | .735 | 3.7 | 5.3 | 1.7 | .7 | 9.8 |
Կարիերա | 43 | 11 | 29.5 | .358 | .312 | .689 | 4.2 | 4.4 | 1.5 | .7 | 9.6 |
Մասնակցությունը ազգային հավաքականին
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Չեխիայում անցկացվող բասկետբոլի երիտասարդական առաջնությանը, Սմարթը հանդես է գալիս որպես թիմի ավագ և գրավում ոսկե մեդալ։ Այդ հաջող ելույթից հետո նա հրավիրվում է ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի մարզական ճամբար, որը անցկացվում էր Լաս Վեգասում։ Դուգ Մակդերմոնտի հետ միասին նրանք ճամբարի միակ անդամներն էին, ովքեր չունեին ԲԱԱ-ում հանդես գալու փորձ[17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «DraftExpress NBA Draft Prospect Profile: Marcus Smart, Stats, Comparisons, and Outlook». Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Marcus Smart Bio — Oklahoma State Official Athletic Site Արխիվացված 2014-06-21 Wayback Machine
- ↑ Brendan Malloy, «Marcus Smart suspended 3 games for altercation with fan» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, Sports Illustrated, February 9, 2014.
- ↑ «Statement Regarding Incident At Texas Tech-Oklahoma State Men’s Basketball Game» Արխիվացված 2016-06-30 Wayback Machine, Texas Tech University, February 9, 2014.
- ↑ «Celtics Select Smart, Young in 2014 Draft». NBA.com. 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Celtics Announce 2014 Orlando Summer League Roster». NBA.com. 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Celtics Sign 2014 Draft Picks». NBA.com. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Boston Celtics Injury Updates». NBA.com. 2014 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Celtics Assign Powell, Smart and Young to NBA D-League's Maine Red Claws». OurSportsCentral.com. 2014 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Celtics Recall Powell, Smart and Young». NBA.com. 2014 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Celtics' Smart suspended one game for hit to groin». NBA.com. 2015 թ․ մարտի 21. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Marcus Smart’s fingers 'feeling better'
- ↑ Smart leads Celtics past Thunder 100-85
- ↑ Thomas scores 21, leads Celtics past Knicks, 100-9 [sic]
- ↑ Thomas, Smart lead Celtics past Suns, 117—103
- ↑ Keys to the Game: Magic 119, Celtics 114
- ↑ «Three Added To 2013 USA Basketball Men's National Team Mini-Camp». USABasketball. 2013 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Ben Golliver (2013 թ․ հուլիսի 23). «USA Basketball minicamp preview». Sports Illustrated. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Սմարթ» հոդվածին։ |
|