Մարկոս Պատկերահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Պատկերահան
Մասնագիտությունմանրանկարիչ

Մարկոս Պատկերահան, 17-րդ դարի 2-րդ կեսի մանրանկարիչ[1], Կ. Պոլսի հայկական մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։

Աշխատել է Կ. Պոլսում և Էջմիածնում։

Մարկոս Պատկերահանի ձեռագրերից Մատենադարանում պահվում են 1651 թվականի Հայսմավուրքը (ձեռ. № 1502)[2], 1654-1660 թվականների Աստվածաշունչը (ձեռ. № 348) և Մաղաքիա Կոստանդնուպոլսեցու հետ 1686 թվականին Էջմիածնում պատկերազարդած Աստվածաշունչը (ձեռ. № 349), Վիեննայի Մխիթարյան մատենադարանում՝ 1694 թվականին որդու՝ Գաբրիել Պատկերահանի հետ նկարազարդած «Սուտ Կալլիսթենեսի պատմութիւնը» (ձեռ. № 319)։ Մարկոս Պատկերահանի ձեռագրերից պահվում են նաև Երուսաղեմի (ձեռ. № 1552, 1970, 2275, 2276, 2289, 2561), Էջմիածնի (ձեռ. № 224) մատենադարաններում։

Մարկոս Պատկերահանի նկարազարդումները հարուստ են կենցաղի մոտիվներով, նաև դիմապատկերներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուշհաուզէն Հայդէ եւ Հելմուտ, Նկարազարդ հայկական ձեռագիրներ Մխիթարեան միաբանութեան ի Վիէննա (աշխատասիր.՝ Ե. Ցիմերմանի), Վնն., 1978, էջ 44–45։
  • Պողարեան Ն., Հայ նկարողներ (ԺԱ–ԺԷ դդ.), Երուսաղեմ, 1989, էջ 209, 227։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։