Մարկիոնե ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարկյոնե ամրոցից)
Մարկիոնե ամրոց
իտալ.՝ Castello Marchione
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Բարի գավառ, Իտալիա
ՀասցեStrada Provinciale 101[1]
Վարչական միավորԲարի գավառ
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կառուցված1730 - 1740
Անվանված էԱնհայտ
Շինանյութկրաքար
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Castello di Marchione Վիքիպահեստում

Մարկիոնե ամրոց (իտալ.՝ Castello Marchione), ամրոց Իտալիայի հարավային մասում։ Գտնվում է Բարի գավառում, Ապուլիա նահանգ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկիոնե անվան ծագումն անհայտ է։ Սկզբնապես այդ վայրում որսորդական տուն էր։ Տարածքը բաղկացած էր մի մեծ կաղնու պուրակից և ծովային տարածքից։ Պահպանվել է կաղնին, որը մոտ 500 տարեկան է։ Ըստ լեգենդի՝ ստորգետնյա ճանապարհը Մարկիոնեն կապում է մոտակայքում գտնվող Կոնվերսանո ամրոցի հետ (իտալ.՝ Castello di Conversano): 18-րդ դարում ամրոցը եղել է արքայազն Ջուլիո IV դե Ակվավիվի ամառային նստավայրը (իտալ.՝ Giulio IV d'Acquaviva)[3]:

19-րդ դարում ամրոցը ավերվել է. հատվել է կաղնու պուրակը, շենքը վարձով է տրվել՝ առանց հաշվի առնելու նրա գեղարվեստական նշանակությունը։ Դա երևում է 1900-ականների առաջին լուսանկարներում։ 1920-30 թվականներին արքայադուստր Ջուլիա Ակվավիվա Դ'Արագոնան (իտալ.՝ Giulia Acquaviva d’Aragona) վերականգնել է Մարկյոնեի գեղարվեստական ձեւավորումը։ Այս աշխատանքը շարունակվել է նրա որդու՝ արքայազն Դոն Ֆաբիո Տոմաչելլի Ֆիլոմարինոյի կողմից (իտալ.՝ Don Fabio Tomacelli Filomarino, 1920-2003):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AA. VV., Puglia, Touring Club Italiano, Milano 1978.
  • G. Bolognini, Storia di Conversano, Bari 1935.
  • V. Maurogiovanni, Castelli pugliesi, Adda, Bari 1978.
  • L. Patruno, Puglia e Basilicata. Mura, Castelli e Dimore, Giorgio Mondadori, Milano 1995.