Մարկիոնե ամրոց
Մարկիոնե ամրոց իտալ.՝ Castello Marchione | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | Ամրոց |
Տեղագրություն | Բարի գավառ, Իտալիա |
Հասցե | Strada Provinciale 101[1] |
Վարչական միավոր | Բարի գավառ |
Երկիր | Իտալիա |
Կառուցված | 1730 - 1740 |
Անվանված է | Անհայտ |
Շինանյութ | կրաքար |
Ճարտարապետական ոճ | միջնադարյան ճարտարապետություն |
Castello di Marchione Վիքիպահեստում |
Մարկիոնե ամրոց (իտալ.՝ Castello Marchione), ամրոց Իտալիայի հարավային մասում։ Գտնվում է Բարի գավառում, Ապուլիա նահանգ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկիոնե անվան ծագումն անհայտ է։ Սկզբնապես այդ վայրում որսորդական տուն էր։ Տարածքը բաղկացած էր մի մեծ կաղնու պուրակից և ծովային տարածքից։ Պահպանվել է կաղնին, որը մոտ 500 տարեկան է։ Ըստ լեգենդի՝ ստորգետնյա ճանապարհը Մարկիոնեն կապում է մոտակայքում գտնվող Կոնվերսանո ամրոցի հետ (իտալ.՝ Castello di Conversano): 18-րդ դարում ամրոցը եղել է արքայազն Ջուլիո IV դե Ակվավիվի ամառային նստավայրը (իտալ.՝ Giulio IV d'Acquaviva)[3]:
19-րդ դարում ամրոցը ավերվել է. հատվել է կաղնու պուրակը, շենքը վարձով է տրվել՝ առանց հաշվի առնելու նրա գեղարվեստական նշանակությունը։ Դա երևում է 1900-ականների առաջին լուսանկարներում։ 1920-30 թվականներին արքայադուստր Ջուլիա Ակվավիվա Դ'Արագոնան (իտալ.՝ Giulia Acquaviva d’Aragona) վերականգնել է Մարկյոնեի գեղարվեստական ձեւավորումը։ Այս աշխատանքը շարունակվել է նրա որդու՝ արքայազն Դոն Ֆաբիո Տոմաչելլի Ֆիլոմարինոյի կողմից (իտալ.՝ Don Fabio Tomacelli Filomarino, 1920-2003):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Atlante castellano d'Italia
- ↑ Сайт Castello Marchione Արխիվացված 2006-05-24 Wayback Machine (իտալ.)
- ↑ Places of Interest. Conversano. Արխիվացված 2007-09-28 Wayback Machine(անգլ.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- AA. VV., Puglia, Touring Club Italiano, Milano 1978.
- G. Bolognini, Storia di Conversano, Bari 1935.
- V. Maurogiovanni, Castelli pugliesi, Adda, Bari 1978.
- L. Patruno, Puglia e Basilicata. Mura, Castelli e Dimore, Giorgio Mondadori, Milano 1995.