Մարինե Պետրոսյան
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարինե Պետրոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարինե Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1974 (51 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բուժքույր |
Մարինե Շիրինի Պետրոսյան (հունվարի 20, 1974, Ստեփանակերտ), հայ բուժքույր, ԼՂՀ ՊԲ բժշկական ծառայության ենթասպա (1995)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1994)։ 1992 թվականից աշխատում է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում՝ բուժքույր, ավագ բուժքույր։
1992-1994 թվականներին բուժսանիտարական կամավորական ջոկատի կազմում ռազմադաշտային շարժական հոսպիտալներում առաջին բժշկական օգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր և հիվանդ ազատամարտիկների։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |