Մարինա Սպենդիարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Սպենդիարովա
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 10, 1903(1903-08-10)
Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 1, 1982(1982-08-01) (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի և cultural worker
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Մոսկվայի կոնսերվատորիա

Մարինա Ալեքսանդրի Սպենդիարովա (օգոստոսի 10, 1903(1903-08-10), Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1982(1982-08-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, երգչուհի, գրող, մշակութային գործիչ։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1971), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972)։ Ալեքսանդր Սպենդիարյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Սպենդիարովան ծնվել է 1903 թվականի օգոստոսի 10-ին Յալթայում։ Սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի երաժշտագիտական, ապա՝ երգեցողության բաժիններում (1928-1930)։ 1934 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժինը, 1938 թվականին՝ ասպիրանտուրան։

1938 թվականից աշխատել է Մոսկվայի ֆիլհարմոնիայում, համերգներով հանդես եկել Մոսկվայում և այլ քաղաքներում։

Մարինա Սպենդիարովայի ջանքերով 1940-ական թվականներին գրավված Ղրիմից հոր ձեռագրերը, կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթերի մեծ մասը, անձնական իրերը ուղարկվել են Երևան։

1945 թվականին ենթարկվել է բռնաճնշումների (Մեղադրվել է 1926 թվականին Ստալինի դեմ մահափորձ կատարելու մեջ[1]) և մինչև 1956 թվականն անցկացրել աքսորավայրերում[2], որտեղ տորֆի հանքում աշխատելու արդյունքում կորցրել է ձայնը[3]։ Հետագայում տեղափոխվել է Հայաստան[4]։

Սպենդիարովան մեծապես նպաստել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ստեղծմանը Երևանում (1967)։

Մարինա Սպենդիարովան մահացել է 1982 թվականի օգոստոսի 1-ին Երևանում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպենդիարով, Երևան, 1966։
  • Երաժշտի կյանքը, Երևան, 1971։
  • Летопись жизни и творчества А. А. Спендиарова, Ереван, 1975.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։