Jump to content

Մարինա Սալմինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Սալմինա
Ծնվել էհոկտեմբերի 30, 1927(1927-10-30)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 8, 2013(2013-02-08)[1] (85 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտությունբանասեր, գրող, գրականագետ և մատենագետ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ

Մարինա Ալեքսեևնա Սալմինա (ռուս.՝ Марина Алексеевна Салмина, հոկտեմբերի 30, 1927(1927-10-30)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2013(2013-02-08)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային բանասեր, գրող, գրականագետ և մատենագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, հին ռուսական գրականության պատմության, գրչության և տեքստաբանության բնագավառի մասնագետ։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (1993)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Սալմինան ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 30-ին Լենինգրադում ծովային սպայի ընտանիքում, կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու կրտսեր եղբոր` ծովակալության գեներալ-մայոր Իպպոլիտ Իլյիչ Չայկովսկու ծոռնուհին է[2]։ 1947-1952 թվականներին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, Դմիտրի Լիխաչովի ղեկավարությամբ պաշտպանել է իր դիպլոմային աշխատանքը` Հին ռուսական պատմությունների վերաբերյալ։ 1953-1961 թվականներին սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ռուսական գրականության ինստիտուտի հին ռուսական գրականության բաժնի ասպիրանտուրայում, 1961 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար` «Պատմություններ Մոսկվայի սկզբնավորման մասին» թեմայով։ 1957 թվականից սկսել է աշխատել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ռուսական գրականության ինստիտուտում, որպես գիտաշխատող, 1978 թվականից՝ որպես ավագ գիտաշխատող, Սալմինայի գիտական աշխատանքները հիմնականում նվիրված են հին ռուսական գրականության պատմությանը, տեքստաբանությանը և տարեգրությանը։ 1960-1969 թվականներին նա եղել է Հին ռուսական գրականության աշխատությունների բաժնի պատասխանատու քարտուղար, 1969-2006 թվականներին՝ մշտական խմբագիրը, նրա ղեկավարության ընթացքում տպագրության է ներկայացվել երեսունհինգ հատոր աշխատություններ[3]։

1956 թվականին մասնակցել է «1945-1955 թվականների խորհրդային Հին ռուսական գրականության աշխատությունների մատենագիտության» ստեղծմանը։ 1966 թվականից ի վեր, որպես անձնական մատենագետ և կենսագիր, Սալմինան վարել է Լիխաչովի կյանքի տարեգրությունը։ Սալմինայի մի շարք աշխատություններ նվիրված են «Ասք Իգորի գնդի մասին», «Ասք Մամաևյան ջարդերի մասին» և «Զադոնշչինա» ստեղծագործություններին։ Մանասիևյան ժամանակագրության տեքստաբանական ուսումնասիրության արդյունքը դարձավ 1988 թվականին Սոֆիայում լույս տեսած «Սլավոնական գրականության մեջ Կոնստանտին Մանասիի ժամանակագրության միջնադարյան բուլղարերեն թարգմանությունը» գիրքը։ 1972 թվականին Սալմինան գրել էր «Անտոնին վարդապետի օրագրի նկարագրությունը»։ Սալմինան մասնակցել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուսական գրականության ինստիտուտի այնպիսի աշխատությունների ստեղծմանը, ինչպիսիք են` «Հին Ռուսական գրականության հուշարձանները» (Մ., 1978-1994), «Հին Ռուսական գրականության գրադարանը» (Սանկտ Պետերբուրգ), «Հին Ռուսական դպիրների և գրքայնության բառարանը» (Լ.,1987 - ՍՊբ., 2004)[2][4]:

1993 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով «Հին Ռուսական գրականության հուշարձաններ» շարքի համար Մարինա Ալեքսեևնա Սալմինան արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի` գրականության բնագավառում[5]։

  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գրականության բնագավառում (1993 թվական - «Հին ռուսական գրականության հուշարձաններ» շարքի համար[5]):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • В. Ромодановская. Салмина Марина Алексеевна(չաշխատող հղում) // Литераторы Санкт-Петербурга. XX век. Энциклопедический справочник [Электронный ресурс] / глав. ред. и сост. О. В. Богданова, ред. и сост. А. М. Любомудров, Б. В. Останин. — СПб. : Книжная лавка писателей, 2020.
  • Пушкинский Дом: материалы к истории (1905—2005) / под ред. Николай Николаевич Скатова. — СПб., 2005.
  • Кто есть кто в российском литературоведении, биобиблиографический словарь / сост. Николюкин А. Н., РАН, М.: 2011 г.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 «Салмина, Марина Алексеевна». ИРЛИ РАН. Արխիվացված է օրիգինալից 2021-05-09-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  3. В. Ромодановская. Салмина Марина Алексеевна // Литераторы Санкт-Петербурга. XX век. Энциклопедический справочник [Электронный ресурс] / глав. ред. и сост. О. В. Богданова, ред. и сост. А. М. Любомудров, Б. В. Останин. — СПб. : Книжная лавка писателей, 2020.
    • Пушкинский Дом: материалы к истории (1905—2005) / под ред. Николай Николаевич Скатова. — СПб., 2005.
  4. Пушкинский Дом: материалы к истории (1905—2005) / под ред. Николай Николаевич Скатова. — СПб., 2005.
  5. 5,0 5,1 «Указ Президента Российской Федерации от 07.12.1993 г. № 2120». Президент России. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]