Մարիկա Նինու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիկա Նինու
Marika Ninou.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհուն․՝ Ευαγγελία Αταμιάν[1]
Ի ծնե անունԷվանգելինա Ադամյան
Ծնվել է1922 թվական, Եգեյան ծով, Հունաստան «Էվանգելիստրիաս» նավի վրա, (Զմյուռնիայից (ներկայիս Իզմիր) Պիրեյոս գաղթելիս)
Եգեյան ծով, Հունաստան
ԵրկիրFlag of Greece (1822-1978).svg Հունաստան
Մահացել է1957 թվական, փետրվարի 23 (35 տարեկանում)
Ժանրերլաիկո և ռեբետիկա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1940-1957
Marika Ninou Վիքիպահեստում

Մարիկա Նինու (հունարեն՝ Μαρίκα Νίνου), 1922[2], Եգեյան ծով, Հունաստան - փետրվարի 23, 1957(1957-02-23)), ռեմբետիկո երաժշտական ոճի հայ-հունական[3][4] երգչուհի էր, իսկական անունը Էվանգելինա Ադամյան է (հունարեն՝ Ευαγγελία Αταμιάν):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1922 թվականին «Էվանգելիստրիաս» նավում, երբ մայրը, երկու քույրերը և ութամյա եղբայրը՝ Պարգև Ադամյանը, Զմյուռնիայից (ներկայիս Իզմիր) գաղթում էին Պիրեյոս։ Երբ նա ծնվում է, նրան դնում են նավի նկուղում, վերջինս կարծելով թե չի ապրի։ Այնուամենայնիվ աղջիկը ողջ է մնում և նրան «Էվանգելիստրիաս» նավի նավապետը անմիջապես կնքում է, և նավի պատվին նրան Էվանգելինա կոչում (հունարենից թարգմանաբար նշանակում է «ավետիս, բարի լուր»)։

Հունաստանում նրա ընտանիքը բնակություն հաստատեց Կոկինիայում՝ Մեգարոն փողոցի 50 հասցեում։ Յոթ տարեկանում Նինուն սկսեց հաճախել Կոկինիայում Հունաստանի Կապույտ խաչի հայկական «Զավարյան» նախակրթարան։

Այնտեղ աղջիկը մանդոլին նվագել սովորեց և միացավ դպրոցի նվագախմբին։ Միևնույն ժամանակ հզոր ձայնային տվյալների շնորհիվ նա սկսում է երգել Կոկկինիայի Սրբոց Յակոբեանց եկեղեցու երգչախմբում։

1939 թվականին նա ամուսնացավ իր առաջին ամուսնու՝ Հայկ Մեսրոպյանի հետ, որը փականագործ էր և խանութ ուներ Կոկինիայում, իսկ 1940 թվականին ծնվեց նրանց որդի Հովհաննեսը։ 1947 թվականին սովետական նավերը հասան Հունաստան, որպեսզի իրենց հետ տանեն այն հայերին, որոնք ցանկանում են հեռանալ և վերադառնալ Հայաստան։ Սալոնիկի և Աթենքի հայ բնակչության կեսը հեռացան։ Նրանց շարքերում էր նաև Նինուի ամուսինը՝ Հայկը, որը իր կնոջը և որդուն թողեց հետևում։

1944 թվականին նա հանդիպել է Նինո մականավամբ ակրոբատ Նիկոս Նիկոլաիդեսի հետ և ամուսնացել նրա հետ։ Նրանք սկսեցին միասին հանդես գալ որպես «Նինո դուետ»։ Երբ խմբին է միացել նաև նրանց որդին, խումբն անվանել են «Երկուսուկես Նինո»։

«Նինո»-ի ներկայացման ժամանակ նկարիչ Պետրոս Կիրյակոսը լսելով նրա ձայնը, Մանոլիս Հիոտիսին խորհուրդ է տվել ծանոթանալ Նինուի հետ։ 1948 թվականին Հիոտիսը երկու երգ ձայնագրեց Նինույի հետ։

1948 թվականի հոկտեմբերին Ստելակիս Պերպինիադիսը (հունարեն՝ Στετάλκης Περπινιάδης) նրան թևի տակ առնելով դարձրեց Ֆլորիդա ակումբի երգչուհի։

1949 թվականին Նինուն սկսել էր աշխատել Վասիլիս Ցիցիանիսի հետ Ֆեթ Ջիմիսում, մի վայր, որը պետք է որոշիչ դեր խաղար ինչպես իրենց կյանքում, այնպես էլ Նինու-Ցիցանիս դուետի համար, որոնց համագործակցությունը Հունաստանի երաժշտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում։

1951 թվականի հոկտեմբերին Նինուն Ցիցիանիսի հետ ելույթ ունեցավ Ստամբուլում, բայց այս ուղևորությունից հետո նրանք որոշեցին իրենց առանձին ճանապարհներով շարունակել[5]։

1954 թվականին Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ նա Աթենքում քաղցկեղի վիրահատության է ենթարկվում։ Այնուամենայնիվ, քաղցկեղը արագորեն տարածվեց ԱՄՆ-ում, և նա վերադարձավ Հունաստան, որտեղ ուժգին ցավերով կարճ ժամանակ աշխատեց և իր հիվանդությանը պարտվելով 35 տարեկանում մահացավ։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինուն տիրապետում էր զգալի մարմնի, հնչեղության և անբասիր տոնայնության զիլ ձայնին և երգում էր հուզական ինտենսիվությամբ։ Նա ձայնագրեց ընդհանուր 174 երգ, որից 119-ում հանդես գալով որպես գլխավոր երգիչ։

Կոստաս Ֆերիսի «Ռեմբետիկո» ֆիլմը հիմնված է նրա կյանքի պատմության վրա[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.newsbeast.gr/weekend/arthro/2369425/o-thiellodis-ke-paranomos-erotas-tou-tsitsani-me-ti-ninou
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Kupula edited by Mikko (2008)։ Epi tēs ousias : studies in honour of Jussi Korhonen։ Finland, Helsinki: Books on Demand։ ISBN 9789524980777 
  4. Greek original text by Elias Petropoulos ; translated from the, introduction, with, Kanavakis, additional text by Ed Emery, illustrations by A. (2000)։ Songs of the Greek underworld : the Rebetika tradition։ London: Saqi։ ISBN 9780863563980 
  5. Broughton ed. by Simon (1999)։ World music (New ed.)։ London: Rough Guides։ ISBN 9781858286358 
  6. Cowie edited by P. (1984)։ International film guide 1985 (22nd updated ed.)։ London: Tantivy Press։ ISBN 9780900730221