Մարիա Վերոնիկա Ռեյնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Վերոնիկա Ռեյնա
Ծնվել է1963
Մահացել էհոկտեմբերի 27, 2017(2017-10-27)[1]
Մահվան վայրՌոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[1]
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
Մասնագիտությունհաշմանդամների իրավունքների պաշտպան և educational psychologist

Մարիա Վերոնիկա Ռեյնա (1963 - հոկտեմբերի 27, 2017(2017-10-27)[1], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[1]), արգենտինացի հոգեբան, ուսուցիչ և ակտիվիստ, որը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպել է միջազգային քարոզարշավներ: Ներկայացնելով հաշմանդամության և զարգացման միջազգային միավորումը (անգլ.՝ International Disability and Development Consortium)` նա հանդես է եկել որպես ՄԱԿՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի գլխավոր ներկայացուցիչ[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Վերոնիկա Ռեյնան ծնվել է Արգենտինայում 1960-ականների սկզբին, 17 տարեկան հասակում ավտովթարի արդյունքում հաշմանդամություն է ստացել: Այդ պահին աղջիկը սովորում էր դպրոցի վերջին դասարանում: Բուժումներից և վերականգնվելուց հետո նա կարողացավ ավարտել դպրոցը: Նա նպատակ ուներ ուսուցիչ դառնալ, բայց Մերին հրաժարվեց դպրոցից, քանի որ Արգենտինայում հաշմանդամները իրավունք չունեին դասավանդել[4]:

Նրան հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները` ընտրելով բարձրագույն կրթության « մանկավարժական հոգեբանություն» մասնագիտությունը: Մարիա Վերոնիկա Ռեյնան ավարտեց Սանտա Ֆեի կաթոլիկ համալսարանի (Universidad Católica de Santa Fe)` հատուկ կրթական դասընթացները դպրոցների համար: Նա ստացել է առկա և հեռակա ուսուցման բնագավառի մագիստրոսի կոչում, Իսպանիայի հեռակա կրթության ազգային համալսարանում դասավանդելու իրավունքով[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնան ձեռք է բերել տարբեր հաստատություններում աշխատելու փորձ, այդ թվում՝ Արգենտինայի Ռոսարիոյի Սան Մարտինի համալսարանում, Արգենտինայի Cilsa հաշմանդամության կազմակերպությունում, Չիկագոյի միջազգային վերականգնման կենտրոնում (1997)[5], Հաշմանդամության միջազգային համագործակցության ինստիտուտում, Միջազգային համագործակցության և զարգացման ինստիտուտում, Հաշմանդամության միջազգային փաստաբանության ինստիտուտում և Միջազգային վերականգնողական կենտրոնում[6][7]:

2006 թվականից Մարիա Վերոնիկա Ռեյնան սկսեց աշխատել Վաշինգտոնի Սիրակուզի համալսարանի Բարթոն Բլատտի ինստիտուտի (Burton Blatt Institute) միջազգային ծրագրերի տնօրեն:

2008 թվականին BBI-ի և Համաշխարհային բանկի աջակցությամբ, նա նշանակվեց Հաշմանդամության և զարգացման գլոբալ գործընկերության (անգլ.՝ Global Partnership for Disability and Development) առաջին գործադիր տնօրեն: Համագործակցության նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը քաղաքականություն զարգացման գործակալությունների միջոցով[6]: Մարիան հատկապես ակտիվ գործունեություն էր իրականացնում ՄԱԿ-ի Հաշմանդամության հարցերով հատուկ հանձնաժողովում[7]:

ՄԱԿ-ի կոնվենցիայի բանակցություններում նա իր համառության շնորհիվ կարողացավ ներգրավել ամբողջ աշխարհի սահմանափակ ֆիզիկական հնարավորություն ունեցող անձանց միավորող կազմակերպություններին: Այդ պատճառով էլ նրանք միացան աշխարհում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության շարժմանը[3]: Որպես Հաշմանդամների հարցերով միջազգային հանձնախմբի (անգլ.՝ International Disability Caucus) համակարգող՝ նա բանակցությունների ընթացքում ներկայացնում էր հաշմանդամություն ունեցող անձանց: Նա արդյունավետորեն էր կազմակերպում տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում համաձայնության էր հասնում տարբեր շահեր ունեցող շահագրգիռ կողմերի միջև[8]: Նա ղեկավարել է հանդիպումներ և գիտաժողովներ, վարել հաղորդակցական կապեր և համակարգել լատինամերիկյան համայնքի համար իսպաներեն փաստաթղթերի թարգմանությունը և բաշխումը[2]:

Մահվանից մի քանի ամիս առաջ նա օգնեց բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության խմբի գործունեության արդյունավետությունը Հաշմանդամների միջազգային դաշինքում: Բուենոս Այրեսում ՄԱԿ-ի խորհրդակցության ժամանակ Մարիա Վերոնիկա Ռեյնան ձգտում էր ուժեղացնել հաշմանդամություն ունեցող համայնքի դերը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի իրականացման գործում»[3]:

Մարիա Վերոնիկա Ռեյնան մահացել է իր հայրենի Ռոսարիո քաղաքում, 2017 թվականի հոկտեմբերի 27-ին, 54 տարեկան հասակում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.un.org/development/desa/disabilities/news/news/passing-of-ms-maria-veronica-reina-a-disability-rights-leader.html
  2. 2,0 2,1 2,2 «Dear Colleague and former director of BBI international programs, Maria Veronica Reina, Passes Away in Argentina»։ Burton Blatt Institute։ հոկտեմբերի 31, 2017։ Վերցված է մարտի 10, 2020 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Passing of Ms Maria Veronica Reina»։ United Nations: Department of Economic and Social Affairs, Disability։ հոկտեմբերի 31, 2017։ Վերցված է մարտի 10, 2020 
  4. «Ich bin anders, aber gleich (3): Maria Veronica Reina, Argentinien/USA» (German)։ Rolling Planet։ հունվարի 25, 2012։ Վերցված է մարտի 10, 2020 
  5. «Center for International Rehabilitation»։ GuideStar։ Վերցված է մարտի 10, 2020 
  6. 6,0 6,1 «[Syracuse University News] Global disability and poverty efforts get key boost from agreement between SU’s Burton Blatt Institute and World Bank»։ Syracuse University։ հունվարի 29, 2008։ Վերցված է մարտի 10, 2020 
  7. 7,0 7,1 «World Bank, Syracuse U. Join Forces Against Poverty Among Disabled People»։ We Can Do։ փետրվարի 2, 2008։ Վերցված է մարտի 10, 2020 
  8. Доклад четвертой сессии Конференции государств — участников Конвенции о правах инвалидов (Нью-Йорк, 7-9 сентября 2011 года)