Մարիա Սարկիսովա
| Մարիա Սարկիսովա | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 28, 1927 |
| Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մարտի 10, 2002 (74 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ադրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ |
| Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Մարիա Մեժլումի Սարկիսովա (ապրիլի 28, 1927, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2002, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին ավարտել է Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբանջարաբուծության ֆակուլտետը։ 1948-1959 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում, 1959 թվականից՝ ՀԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում։ Գիտական աշխատանքները վերաբերում են պտղատու կուլտուրաների և խաղողի վազի աճման, զարգացման և պտղաբերման պրոցեսների հորմոնային կարգավորման, ինչպես նաև պտղագոյացման, կտրոնների արմատակազմման հարցերին։ Մարիան մշակել է պտղատու կուլտուրաների և խաղողի վազի բերքատվության բարձրացման նպատակով ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների (աճի կարգավորիչների, հիբերելինների, ռետարդանտների) կիրառման մեթոդներ։ Սարկիսովան բացահայտել է Հայաստանի խիստ ցամաքային կլիմայի պայմաններում մշակվող պտղատու կուլտուրաների և խաղողի վազի վեգետատիվ բազմացման ու պտղաբերման պրոցեսներում աճի հորմոնների մասնակցությունը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 235)։ |