Մարիա Կալլանի
Մարիա Կալլանի իտալ.՝ Maria Callani | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1778 |
Ծննդավայր | Միլան, Միլանի դքսություն |
Վախճանվել է | փետրվարի 9, 1803 (24 տարեկան) |
Մահվան վայր | Պարմա, Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Հայր | Gaetano Callani? |
![]() |
![Maria Callani, "Hebe and the Eagle", (1803), oil on canvas](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/M_Callani_Ebe_e_l%27aquila.jpg/220px-M_Callani_Ebe_e_l%27aquila.jpg)
Մարիա Կալլանի (իտալ.՝ Maria Callani, օգոստոսի 15, 1778, Միլան, Միլանի դքսություն - փետրվարի 9, 1803, Պարմա, Ֆրանսիա), իտալացի դիմանկարիչ, որը գործունեություն է ծավալել 18-րդ դարում, Իտալիայի Միլան և Պարմա քաղաքներում, Իտալիա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կալլանին ծնվել է 1778 թվականի օգոստոսի 15-ին, Միլան քաղաքում։ Նրա հայրը նկարիչ Գաետանո Կալլանին էր, իսկ մայրը` Անջելա Գերլին. վերջինս ճարտարապետ Ագոստինո Գերլիի քույրն էր[1]։ Նրա փոքր եղբայրը` Ֆրանչեսկո Կալլանին, նույնպես դիմանկարիչ էր[1][2]։
Կալլանիի դիմանկարներում պատկերված էին այնպիսի նշանակալի կերպարներ, ինչպիսիք են Վիադանայի կոմսուհի Կիարա Մացուկինի Գուիդոբոնին, Ալեսանդրո Սամբիտալեն, Ստեֆանո Սամբիտալեն և Ֆրա Անտոնիո Նեգրոնին։
Նա մահացել է 24 տարեկանում, տուբերկուլոզից, 1803 թվականի փետրվարի 9-ին, Պարմայում։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել հանրային տարբեր թանգարանների հավաքածուներում, այդ թվում` Պարմայի ազգային թանգարանում, Գլաուկո Լոմբարդի թանգարանում, Ստյուարդ Պինակոտեկում և այլ թանգարաններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Lavagetto Ceschi, Paola (1973). Callani, Gaetano from Biographical Dictionary of Italians - Volume 16.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - ↑ Dallasta, Federica (2006). «Francesco Callani pittore parmigiano dell'Ottocento» [Francesco Callani, a 19th-century Parmesan Painter]. In "Aurea Parma" (In Collaborazione Con Annetta Rozzi) (անգլերեն): 45–90.