Մարիա Էլիզաբեթ Լեմերհիրթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Էլիզաբեթ Լեմերհիրթ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1644(1644-02-24)
ԾննդավայրԷրֆուրտ
Մահացել էմայիսի 1 (11), 1694 (50 տարեկան)
Մահվան վայրԱյզենախ, Սաքսեն-Էյզենախ
ՔաղաքացիությունԳերմանիա
ԱմուսինՅոհան Ամբրոսիյ Բախ
Ծնողներհայր՝ Վալենտի Լամերհիրթ[1], մայր՝ Hedwig Lämmerhirt?[2]
ԵրեխաներJohann Jacob Bach?, Johann Christoph Bach III? և Յոհան Սեբաստիան Բախ

Մարիա Էլիզաբեթ Լեմերհիրթ (գերմ.՝ Maria Elisabeth Lämmerhirt / Lemmerhirt, փետրվարի 24, 1644(1644-02-24), Էրֆուրտ - մայիսի 1 (11), 1694, Այզենախ, Սաքսեն-Էյզենախ), Յոհան Սեբաստիան Բախի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Էլիզաբեթը ծնվել է Էրֆուրտում 1644 թվականի փետրվարի 24-ին[3] և մկրտվել է փետրվարի 26-ին[4]։ Նրա հայրը՝ Վալենտին Լեմեհիրթը (գերմ.՝ Valentin Lämmerhirt, մահացել է 1665 թվականին), մորթագործ, հարուստ և ազդեցիկ մարդ, հետագայում Էրֆուրտի խորհրդականը[5][6]։

1668 թվականին Մարիան ամուսնացել է Յոհան Ամբրոզիոս Բախի հետ (1645-1695)։ Ավելի վաղ՝ 1638 թվականին, նրա խորթ քույր Հեդվիգը նույնպես ամուսնացել է Բախերի ընտանիքի ներկայացուցչի՝ Յոհանի հետ, որը Յոհան Ամբրոզիոսին հորեղբայր էր գալիս[7][8]։ Մարիա Էլիզաբեթի խորթ քույրը՝ Մարթա Դորոթեա Լեմերհիրթը, երաժշտագետ և երգահան Յոհան Գոթֆրիդ Ուոլթերի մայրն էր, որի հետ Յոհան Սեբաստիան Բախը աշխատել է Վայմարում, շփվել ամբողջ կյանքի ընթացքում[9][10]։


Մարիա Էլիզաբեթի և Յոհան Ամբրոզիոսի ամուսնությունը կայացել է Կաուֆմանսկիրխեում։ Հարսնացուի օժիտը մեծ չէր, այդուհանդերձ, հոր բարձր սոցիալական դիրքը նպաստել է ամուսնու երաժշտական գործունեության հաջողությանը[5]։ Մինչև հիմա Էրֆրուտում, Յունկերսանդ փողոցում (Junkersand 1-3), պահպանվել են Բախերի ընտանիքին պատկանող տները․ երիտասարդ ամուսիններն ապրել են №1 տանը[11][12]:

Հուշատախտակ Էրֆուրտում Յ. Ա. Բախի ծնողների տան պատին


1671 թվականի հոկտեմբերին Յոհան Ամբրոզիոսը ստացել է Էյզենախում քաղաքային երաժշտի պաշտոն զբաղեցնելու հրավեր, և Բախ ամուսիններն իրենց չորս ամսական որդու՝ Յոհան Քրիստոֆերի հետ, տեղափոխվել են այնտեղ (նրանց առաջնեկը՝ Յոհան Ռուդոլֆը, 1670 թվականին վեց ամսական հասակում մահացել էր)[5]։

Նրանց հետ են ուղևորվել նաև Մարիա Էլիզաբեթի մայրը՝ Էվա Բարբարա Լեմերհիթրը, և Յոհանի ֆիզիկական ու հոգեկան առողջության խնդիրների պատճառով մշտական խնամքի կարիք ունեցող տասնիննամյա քույրը՝ Ամբրոզիոս Մարիա Դորոթեան[13]։ Էյզենախում ծնվել են Մարիա Էլիզաբեթի վեց երեխաները, այդ թվում նաև Յոհան Սեբաստիանը՝ ութերորդև կրտսեր զավակը[5]։

Յոհան Ամբրոզիոսը Էյզենախում տուն է ձեռք բերել և դարձել քաղաքային խորհրդի անդամ, ինչպես նաև զբաղվել է երաժտություն դասավանդելով և նվագելով[5]։ Բախերի տանը, ընտանիքի անդամների թվում, ապրել են նաև իր աշակերտները[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1694 թվականին Մարիա Էլիզաբեթը մահացել է՝ ամուսնու խնամքին թողնելով երեք անչափահաս երեխաներին (մյուսներն ավելի շուտ էին մահացել)։ Նրա մահից կես տարի անց Յոհան Ամբրոզիոսը երկրորդ անգամ ամուսնացել է մի այրու հետ, որը երկու երեխաներ ուներ։ Այնուամենայնիվ, ամուսնությունից շատ չանցած Յոհան Ամբրոզիոսը հիվանդացել և մահացել է։ Յոհան Սեբաստիանին, որն այդ ժամանակ ինը տարեկան էր, և Յոհան Յակոբին դաստիարակել է իրենց ավագ եղբայր Յոհան Քրիստոֆը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Geni(բազմ․) — 2006.
  3. Spitta, 1873
  4. Brück, 1996
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kruse, 2014
  6. Christoph Wolff, Walter Emery. «Bach, Johann Sebastian». Grove Music Online (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. Wolff, 2002, էջ 16
  8. Williams, 2016, էջ 13
  9. David Mason Greene's Walther, Johann Gottfried // Greene's Biographical Encyclopedia of Composers. — Reproducing Piano Roll Fnd, 1985. — P. 238.
  10. Ruth Tatlow Bach's Numbers: Compositional Proportion and Significance. — Cambridge University Press, 2015. — P. 16.
  11. Robert L. Marshall, Traute M. Marshall Exploring the World of J. S. Bach: A Traveler's Guide. — University of Illinois Press, 2016. — P. 134.
  12. Wolff, 2002, էջ 18—19
  13. Wolff, 2002, էջ 19

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]