Մարիա Բուտրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Բուտրովա
Ծնվել էմարտի 11, 1905(1905-03-11)
Մահացել է1989
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի

Մարիա Բուտրովա (ռուս.՝ Мария Николаевна Бутрова, մարտի 11, 1905(1905-03-11) - 1989, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարիչ է, գրաֆիկական նկարիչ և գրքերի պատկերազարդող։ 1918-1920 թվականներին Պետրոգրադում սովորել է գեղարվեստատեխնիկական բարձրագույն ուսումնարանում, նկարիչներ Վ. Լեբեդևի և Վ. Դենիսովի մոտ, 1922-1927 թվականներին սովորել է Լենինգրադի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում, Կուզմա Պետրով-Վոդկինի մոնումենտալ նկարչության բաժնում։ 1926 թվականից սկսել է մասնակցել ցուցահանդեսների։ 1930-ական թվականներին Վ. Լեբեդևի ղեկավարությամբ աշխատել է գործվածքների նկարչության արհեստանոցում։ 1939 թվականից՝ ԽՍՀՄ նկարիչների միության Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության գրաֆիկայի բաժնի անդամ։ 1931 թվականից աշխատել է որպես մանկական գրքերի նկարազարդող, համագործակցել է «Ոզնի», «Մուրզիլկա» մանկական ամսագրերի, «Դետգիզ», «Ուչպեդիզ» և «Լենիզդատ» հրատարակչությունների հետ։ 1936 թվականից նկարիչն աշխատել է վիմագրության ոլորտում։ 1940-ական թվականների վերջերից սկսած սկսել է զբաղվել էստամպի այլ տեխնիկաներով ևս (օֆորտ, մենատիպ

20-րդ դարի երկրորդ կեսին բնանկարչությունը դարձել է Մ. Բուտրովայի հիմնական ժանրը, ինչին նպաստել են դեպի ԽՍՀՄ-ի հյուսիս նրա բազմաթիվ գործուղումները (Սալեխարդ, Խանտի-Մանսիյսկ, Տոբոլսկ, Տյումեն)[1]։ 1960-80-ական թվականներին նկարչի զարդանախշերից շատերը ստեղծվել են այդ ճանապարհորդություններից ստացած տպավորություններով։

Թանգարանային հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի պետական թանգարան (Սանկտ Պետերբուրգ)[2]։
  • Ռուսաստանի ազգային գրադարանի տպագրությունների բաժին (Սանկտ Պետերբուրգ)։
  • Իրկուտսկի տարածաշրջանային Վ. Սուկաչյովի անվան արվեստի թանգարան։
  • Կրասնոյարսկի Վ. Սուրիկովի անվան արվեստի պետական թանգարան։
  • Կրասնոարմեյսկի արվեստի պատկերասրահ (Մոսկվայի շրջան)։
  • Չուվաշիայի արվեստի պետական թանգարան[3]։
  • Չայկովսկու անվան պատկերասրահ։

Գրքեր, որոնք նկարազարդել է Մ. Բուտրովնան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тараховская Е. Я. Калитка в сад / Е. Тараховская; худож. М. Бутрова. - М.: Детгиз, 1949, цв. ил.
  • Бутрова М. Н. Веселая эстафета. [Игры октябрят. Картинки с текстом] / М. Бутрова. - [Москва]: Огиз, Мол. гвардия (Лит. им. М. Томского в Лгр.), 1931. - 1 л., сложенный в 12 с.: крас. ил.; 15 х 20 см.
  • Бутрова М. Н. Игры. [Книжка-картинка] / М. Н. Бутрова. - [Москва]: Гос. изд-во (Типо-лит. "Красный пролетарий"), 1930. - [12] с.: цв. ил.; 20 х 15 см.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Город Ахматовой. Ленинградская литография 1920-1960-е [каталог выставки] / Сост. С. А. Грушевская (Бобкова). — СПб: Музей Анны Ахматовой в Фонтанном доме. — 2013.
  • Два века русской литографии. ГРМ. Альманах. Вып. 171 / Вст. Ст. Ек. Климова — СПб: Palace Editions. — 2007.
  • Мария Николаевна Бутрова (каталог выставки). Составитель и ст.: Хмелева Т. М. — Л.: КГИ. — 1976.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мария Николаевна Бутрова (каталог выставки). Составитель и ст.: Хмелева Т. М. — Л.: КГИ. — 1976.
  2. ГРМ. Бутрова Мария Николаевна. Автопортрет, х., масло, 1942.
  3. «Чувашский государственный художественный музей». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]