Մարիան Զեչու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիան Զեչու
Քաղաքացիությունը  Ռումինիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1977(1977-02-25)[1][2] (47 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Դիրք պաշտպան

Տուդոր Մարիան Զեչու (փետրվարի 25, 1977(1977-02-25)[1][2], Բուխարեստ, Ռումինիա), ռումինական ծագման հայ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեչուն սկսել է կարիերան Բուխարեստի «Յուվենտուս» ակումբում, որի կազմում հանդես է եկել Ռումինիայի երկրորդ լիգայում։ 2001/2002 խաղաշրջանում Ռումինիայի առաջնությունում հանդես է եկել «Էլեկտրոմագնետիկայի» կազմում[3], ավելի ուշ վերադարձել է «Յուվենտուս»։ 2003/2004 խաղաշրջանն անց է կացրել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում` մասնակցելով Հայաստանի առաջնությանը, որի հետ 2 անգամ հաղթել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը` 2003 և 2004 թվականներին, ինչպես նաև` հաղթել է Հայաստանի գավաթը 2004 թվականին։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2003-2004 խաղաշրջանում Զեչուն մասնակցել է «Ռեյկյավիկի» դեմ «Փյունիկ» ակումբի համար պատմական տնային հանդիպմանը, որտեղ Լևոն Պաչաջյանի գոլը հաղթական է եղել ակումբի համար, և պատասխան խաղում թիմը ոչ ոքի` 1:1 է խաղացել ու դուրս եկել հաջորդ փուլ։ Ակումբի կազմում մասնակցել է 2004 թվականի Բարեկամության գավաթին։

Հայաստանի գավաթի խաղում Զեչուն գոլ է խփել «Փյունիկի» դեմ երկու խաղերում (հաղթելով 3:0 և 5:0 հաշվով). եզրափակիչում, որտեղ «Փյունիկը» 11 մետրանոցներով հաղթանակ է տարել ընդդեմ «Բանանցի»` աչքի ընկնելով դեղին քարտով։ Այնուհետև հանդես է եկել Ռումինիայի «Օցելուլ» ակումբում` խաղալով Առաջին լիգայում ըննդեմ «Չախլեուլ» ակումբի[4], «Յուվենտուսի» և «Սնագովի» դեմ` երրորդ լիգայում, որի հետ Երրորդ լիգայից տեղափոխվել է Երկրորդ լիգա։ Ամբողջ կարիերայում խաղացել է 100 խաղ` Ռումինիայի առաջին լիգայում[5]։ Կարիերան ավարտել է 2011/2012 խաղաշրջանի վերջում։ 2014—2017 թվականներին մարզել է Բուխարեստի «Յուվենտուսը»։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեչուն Հայաստանի հավաքականի հպատակագրված խաղացողներից մեկն է[6]։ Անցնելով հպատակագրության ընթացակարգը աշնանային Եվրո-2004 խաղերի ընտրական փուլը[7][8]` Զեչուն իր դեբյուտն է նշել 2003 թվականի սեպտեմբերի 6-ին, Հունաստանի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 0:1 հաշվով` հույների հաղթանակով։ Վերջին անգամ հրավիրվել է Թուրքմենիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, 2004 թվականի ապրիլի 28-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]