Մարիամ Խաչվանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մարիամ Խաչվանի
მარიამ ხაჭვანი
Ծնվել էմայիսի 1, 1986 (35 տարեկան)
ԾննդավայրՈւշգուլի, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
Գործունեության տարիներ2006 թվականից
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID 337069

Մարիամ Խաչվանի (վրացերեն՝ მარიამ ხაჭვანი, մայիսի 1, 1986(1986-05-01), Ուշգուլի, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան), վրացի կինոռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Խաչվանին ծնվել է 1986 թվականին, Ուշգուլիում։ 2004-2008 թվականներին սովորել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանի կինոյի և հեռուստատեսության ԶԼՄ-երի բաժնում։ Ստացել է կինոյի և հեռուստատեսության ԶԼՄ-երի ռեժիսորի մասնագիտություն։ Միաժամանակ աշխատել է որպես հեռուստալրագրության ռեժիսոր։ 2003 թվականին մասնակցել է վրացական Mini EAVE-ին և FELM TEEP-ին՝ արևելաեվրոպացի կինոպրոֆեսիոնալների համար նախատեսված դասընթացին, 2014 թվականին՝ Fabrique des Cinémas du Monde ծրագրին[1]։

2014 թվականին «Դինոլա» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում[2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերձոբա (2006, վավերագրական)
  • Պատուհանից այն կողմ (2007, վավերագրական)
  • Բեքնու (2008, կարճամետրաժ)
  • Քվիրիկոբա (2009, վավերագրական)
  • Լիչանիշի (2009, վավերագրական)
  • Դինոլա (2013, կարճամետրաժ)
  • Դեդե (2013)

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 Կարճամետրաժ ֆիլմերի առաջին մրցանակ «Դինոլա» ֆիլմի համար[3], 8-րդ River կինոփառատոն (Իտալիա, Պադովա)
  • 2014 Վրաստանի ազգային կինոկենտրոնի մրցանակ, 1-ին տեղ որպես դեբյուտային նախագիծ
  • 2014 SOFIA MEETINGS, լավագույն նախագիծ մրցանակ
  • 2013 DAB տարածաշրջանային համագործակցության ֆորում, լավագույն նախագիծ մրցանակ
  • 2012 Գալա գրական մրցանակ, լավագույն սցենար «Դեդե» ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]