Մարթա Թորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարթա Թորն
Ծնվել էմարտի 6, 1953(1953-03-06) (66 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
ԿրթությունState University of New York?, Փենսիլվանիայի համալսարանի Դիզայնի դպրոց, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան
ԱշխատավայրՊրիցկերի ճարտարապետական մրցանակ, Չիկագոյի արվեստի ինստիտուտ և IE University?

Մարթա Թորն (անգլ.՝ Martha Thorne, մարտի 6, 1953(1953-03-06), ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ ակադեմիկոս, դասախոս, հեղինակ և խմբագիր։ Նա Պրիցկերի ճարտարապետական մրցանակի հիմնադիր տնօրենն է և Մադրիդի IE համալսարանի դեկանը։ Եղել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորնը պահպանում է իր գիտական աստիճանները Բուֆալոյում գտնվող Նյու Յորքի (արվեստի բակալավր, քաղաքաշինություն) և Փենսիլվանիայի (մագիստրոսի աստիճան, քաղաքային պլանավորում) համալսարաներում սովորելու տարիներից[1]։ Նա շարունակել է իր կրթությունը Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում[2]։

2005 թվականից սկսած Թորնը Պրիցկերի ճարտարապետական մրցանակի հիմնադիր տնօրենն է։ 1996-ից մինչև 2005 թվականները եղել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի դասախոս։ Եղել է նաև Գրեհեմ բարձրագույն գիտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և աշխատել Ճարտարապետության խորհրդատուների խորհրդի կանանց միջազգային արխիվում[2]։ 2015 թվականից Մադրիդի և Սեգովիայի ճարտարապետության և դիզայնի համալսարանի դեկանն է, աշխատել է որպես արտաքին հարաբերությունների գծով դեկան՝ IE ճարտարապետության դպրոցում[3]։

Երբ որևէ ոլորտում գլոբալացում է լինում, վտանգ կա, որ ամեն ինչը նմանվում է, կամ այս դեպքում այն վտանգը, որ դպրոցները կարող են միանման դառնալ կամ ստանդարտ, բոլորը փորձում են մոտենալ ճարտարապետությանը եւ ճարտարապետության գիտնականներին… Կարծում եմ, իսկապես հետաքրքիր է, փորձել նայել դպրոցներին և տեսնել, թե ինչպես են նրանք փորձում տարբերվել միմյանցից:

-Մարթա Թորն [4]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992, Visiones para Madrid: cinco ideas arquitectónicas, Zaha Hadid, Mikko Heikkinen & Markku Komonen, Hans Hollein, Alvaro Siza, Stanley Tigerman: [exposition], Centro Cultural Conde Duque, 16 noviembre-10 enero 1993
  • 1994, Museos y arquitectura : nuevas perspectivas [Exposición del 10.05 al 12.06.1994 en la sala de exposiciones del Círculo de Bellas Artes, Madrid / comisaria Martha Thorne]
  • 1999, The Pritzker Architecture Prize : the first twenty years (with Colin Amery; et al.)
  • 2000, Rafael Moneo, Audrey Jones Beck Building, the Museum of Fine Arts, Houston (with Joe C Aker; Gary Zvonkovic; José Rafael Moneo)
  • 2001, Modern trains and splendid stations: Architecture, design and rail travel for the twenty-first century
  • 2002, David Adler, architect : the elements of style (with Richard Guy Wilson; Pauline C Metcalf)
  • 2004, Unbuilt Chicago (with Art Institute of Chicago)
  • 2006, Informe sobre el fomento de la arquitectura. Anexo (with Fundación Arquitectura Contemporánea)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2015 Jury Members»։ The Pritzker Architecture Prize։ Վերցված է 18 October 2015 
  2. 2,0 2,1 «Martha Thorne Executive Director of the Pritzker Architecture Prize Jury»։ Arquideas։ Վերցված է 18 October 2015 
  3. Massie Caroline (8 September 2015)։ «Martha Thorne Appointed Dean of IE School of Architecture and Design»։ The Journal of the American Institute of Architects։ Վերցված է 18 October 2015 
  4. Watkins Katie (11 June 2015)։ «AD Interviews: Martha Thorne / IE School of Architecture and Design»։ ArchDaily։ Վերցված է 18 October 2015