Jump to content

Մարդու իրավունքների միջազգային օրինագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
photograph of Eleanor Roosevelt holding the Universal Declaration of Human Rights
Էլեոնոր Ռուզվելտը իր ձեռքում է պահում 1949 թվականի Մարդու իրավունքների համըդհանուր հռչակագիրը

Մարդու իրավունքների միջազգային օրինագիծը, անվանվել է ի պատիվ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 217 (3) բանաձևի[1] և ՄԱԿ-ի կողմից ընդունված երկու միջազգային պայմանագրերի։ Այն կազմված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից (ընդունվել է 1948 թ․-ին) և Քաղաքացիական և քաղաքական իրավունքներից (ICCPR, 1966), երկու կամընտիր արձանագրություններից և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրից (ICESCR, 1966)։ Այս երկու դաշնագրերն էլ ուժի մեջ են մտել 1976 թվականին, երբ դրանք վավերացվել են բավարար թվով երկրների կողմից։

Սկզբում, տարբեր կարծիքներ հնչեցին այն մասին, թե ինչ ձև պետք է ստանա իրավունքների օրինագիծը: 1948 թվականին, Գլխավոր ասամբլեան նախատեսում էր օրինագծում ներառել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միասնական դաշնագիրը և դրա իրականացման։ Խմբագրական կոմիտեն որոշեց պատրաստել երկու փաստաթուղթ՝ մեկը հռչակագրի տեսքով, որը կներկայացնի Մարդու իրավունքների ընդհանուր սկզբունքները կամ չափանիշները․ մյուսը՝ կոնվենցիայի տեսքով, որը կսահմաներ հատուկ իրավունքներ և դրանց սահմանափակումներ։

Ըստ այդմ, կոմիտեն Մարդու իրավունքների հանձաժողովին է ներկայացրել միջազգային հռչակագրի և մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի հոդվածների նախագծեր։ 1947 թվականին դեկտեմբերին, իր երկրորդ նստաշրջանում հանձնաժողովը որոշեց կիրառել «Մարդու իրավունքներ միջազգային օրինագիծ» տերմինը մի շարք նախապատրաստվող փաստաթղթերի վրա և ստեղծեց երեք աշխատանքային խումբ՝ մեկը հռչակագրով, իսկ մեկը՝ կոնվենցիայով (որը վերանվանվեց «դաշնագիր»), իսկ մյուսը՝ «մարդու իրավունքների միջազգային օրինագիծ»։ Հանձանժողովը վերանայեց հռչակագրի նախագիծը 1948 թվականի մայսին-հունիս ամիսների իր երկրորդ նստաշրջանում՝ հաշվի առնելով կառավարություններից ստացված դիտողությունները։ Այնուամենայնիվ, նա ժամանակ չուներ քննարկելու դաշնագիրը կամ դրա իրականացման հարցը։ Հետևաբար, հռչակագիրը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհհրդի միջոցով ներկայացվեվ Փարիզում հավաքված Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեային։

Ավելի ուշ դաշնագրի նախագիծը բաժանվես երկու մասի (1952 թվականի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ),[2] որոնք տարբերվում են ինչպես իրավունքների ցանկով, այնպես էլ պարտավորությունների աստիճանով․ օրինակ՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրում ներկայացվում է դրանում առկա իրավունքների «աստիճանական իրացման» մասին։ 1998 թվականին, այն հռչակվել է Ազատության մեծ խարտիա համայն մարդկության համար[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «A/RES/217(III)». undocs.org. Վերցված է 2024-08-18-ին.
  2. «United Nations General Assembly – Sixth Session». United Nations. էջ 36.
  3. «The Universal Declaration of Human Rights: A Magna Carta for all humanity» (Press release). United Nations. Արխիվացված օրիգինալից 2015-03-17-ին. Վերցված է 2019-10-18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]