Մարդն առաջին անգամ ոտք դրեց Անտարկտիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարդն առաջին անգամ ոտք դրեց Անտարկտիդա, 1819-1821թթ. ռուսական արշավախումբը «Միրնի» և «Վոստոկ» նավերով և Ֆադեյ Բելինսհաուզենի ու Միխայիլ Լազարևի գլխավորությամբ պտտվեց անհայտ մայրցամաքի շուրջը և, 1820թ.-ի հունվարի 23-ին առաջին անգամ մոտենալով Անտարկտիդայի ափերին, ոտք դրեց մայրցամաքի վրա։ Այդ օրը մտել է պատմության մեջ որպես Անտարկտիդայի բացահայտման տարեթիվ:

Մարդն առաջին անգամ ոտք դրեց Անտարկտիդա

Անտարկտիդայի մակերեսը կազմում է շուրջ 14 մլն. կմ²։ Անտարկտիդան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամաքը՝ ամենաուժեղ քամիներով։ Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է:

Անտարկտիդան աշխարհի քարտեզին

Այստեղ գոյատևում են միայն ցրտակայուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովահորթեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր և պրոտիստաներ։ Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային։

Անտարկտիկայի ափին մոտ

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիդան բավական ուշ է հայտնաբերվել։ 1772թ. անգլիացի Ջ.Կուկի արշավախումբը շարժվեց հարավ, մոտեցավ Անտարկտիդային, բայց չնկատեց այն:

Ջեյմս Կուկի կազմած քարտեզը

Սառույցները ճեղքել հնարավոր չէր և վերադառնալուց հայտարարեց, որ հարավային մայրցամաք գոյություն չունի, իսկ եթե լինի էլ, ապա դա հնարավոր է միայն բուն բևեռի մոտերքում, որին հասնելը նավարկության համար անմատչելի է [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Antarctica»։ The World Factbook